Չինարենի հայկական դասագիրքը ճանաչվեց լավագույնը

2014թ. Հոկտեմբերի 26-29 ՉԺՀ Լանճոուի պետական համալսարանում տեղի ունեցավ ասիական երկրների Կոնֆուցիուսի Ինստիտուտների միասնական գիտաժողովը, որտեղ ներկա էին պատվիրակներ ՉԺՀ տարբեր համալսարաններից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Միջին Ասիական երկրներից: Այս անգամ քննարկումների կիզակետում էր հայտնվել մայրենի լեզվով չինական դասագրքերի ստեղծման ծրագիրը: Հայաստանյան ԿԻ տնօրեն Նաիրա Գրիգորյանը հանդես եկավ մայրենի լեզվով կազմված չինարենի դասագրքերի մասին ելույթով, որը գիտաժողովի հիմնական զեկույցների շարքում էր։ Կոնֆուցիուսի Ինստիտուտների գլխամասային գրասենյակի՝ Հանբան-ի ծրագրով ԵՊԼՀ ԿԻ-ում ստեղծվեցին «Ուշու Պատուանծին» դասագիրքը, որի հեղինակն է Լիու Խոնգը,  «Չինական հիերոգլիֆների հիմնական դասակարգման ուսուցողական տետր» հեղինակ` Անի Գրիգորյան: Բացի այդ կարևորագույն դեր է կատարել չինարեն լեզվի և մշակույթի «Սովորում եմ չինարեն» դասագրքի ստեղծումը հայերենով: Դասագրքի հեղինակներն են ԵՊԼՀ ԿԻ-ի տնօրեն Նաիրա Գրիգորյանը և ՌՊՀՀ ԿԻ-ի տնօրեն Տարասս Իվչենկոն:

2014-10-28 15.02.12

«Սովորում եմ չինարեն» դասագրքի առաջին հատորը բաժանված է 2 մասի` ներառելով 15 դաս, առկա են նաև վարժությունների ժողովածու և ձայնասկավառակներ՝ և՛ դասագրքի, և՛ վարժությունների տետրի համար: Ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ դասագիրքը կարող է օգտագործվել ոչ միայն դպրոցականների և ուսանողների կողմից, այլ նաև՝ օգտակար լինել բոլոր նրանց համար, ով հետաքրքրված է և ցանկանում է տիրապետել չինարենին առանց միջնորդի: ԵՊԼՀ ԿԻ-ի տնօրեն Ն. Գրիգորյանը իր ելույթում նշում է. «Մենք փորձեցինք համալրել դասագիրքը բառապաշարի, հնչյունաբանության, քերականության, լեզվի և մշակույթի պատմության, խոսքային էթիկայի և մի շարք այլ ասպարեզների մանրամասն մեկնաբանություններով և ձայնանյութերով: Այս ամենի նպատակն է նվազագույնի հասցնել նյութերի որոնման անհրաժեշտությունը, ինչը կօգնի խնայել ուսանողի ժամանակը»։

Պետք է հպարտությամբ ընդգծել, որ առաջին անգամ մշակվեց Փութոնգխուայում ինիցիալների և ֆինալների համադրման աղյուսակի  հնչյունադարձությունը հայերենով:  Ստեղծվեց  չինական հնչյունների ամբողջական պատկերը համապատասխան հայկական հնչույթներով․ նման աղյուսակներ առկա են նաև անգլերենում և ռուսերենում: Բացի նրանից, որ այս աղյուսակը հեշտացնում է հնչյունաբանության ընկալումը, այն առաջին անգամ մշակվեց որպես միասնական համակարգ չինարենից հայերեն թարգմանության համար: Հատկանշական է, որ  աղյուսակը ընդունվել և հաստատվել է որպես նորարարություն ՀՀ ԿԳՆ Լեզվի տեսչության կողմից: Թարգմանության միասնական համակարգը, հատկապես հատուկ անունների ճիշտ թարգմանությունը, շատ կարևոր է լրագրողների, հասարակական գործիչների, պետական անվտանգության անձնակազմի և ամբողջ հայալեզու հասարակության համար:

Գիտաժողովի ավարտին <<Սովորում եմ չինարեն>> դասագիրքը ճանաչվեց լավագույնը ներկա գտնվող երկրների ներկայացրած նյութերի համեմատ, իր  որակյալ և սիստեմավորված լինելու համար: Այս առիթով գրքի հեղինակ Նաիրա Գրիգորյանին առաջարկվեց մասնակցել կայանալիք փորձի փոխանակմանը այն ԿԻ-ների հետ, որոնք նոր պետք է կազմեն սեփական դասագրքերը: Գիտաժողովին ելույթ ունեցան Հանբան-ի նախագահ Սյու Լինը, ՉԺՀ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ԵՊԼՀ ԿԻ գործընկեր Տալիենի օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուն Յուխուան և այլ պաշտոնյաներ։  Նշվեց հայաստանյան ԿԻ արդյունավետ աշխատանքը և մայրենի լեզվով չինարենի դասագրքեր ստեղծելու կարևորությունը։

IMG_8776 (2) (1)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s