China-Eurasia News Ticker

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ-ՈՒՄ

2015թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ «Նորավանք» ԳԿՀ և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ կազմակերպած նորարարական և հասարակական հնչեղություն ունեցող գաղափարների և նախագծերի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ ստացված 40 նախագծից 6-ը հասցեագրվել է Գիտության պետական կոմիտեին և Տեխնիկական ինստիտուտին, քանի որ բնագիտական կամ տեխնիկական ուղղվածություն ունեին: Ժյուրին ընտրությունը կատարել է մնացյալներից։ Գագիկ Հարությունյանի խոսքերով. «Ու չնայած բոլոր նախագծերն էլ հետաքրքիր գաղափարներ էին ներառում, բայց պետք է առանձնացնեինք միայն մի քանիսին»:

Ժյուրին արդիական և նորարարական գաղափարների համար 1-ին մրցանակը  շնորհեց Նանջինգի համալսարանի ասպիրանտ Մհեր Սահակյանին՝ «Հայաստան և Սփյուռք հարաբերություններ և հայկական հանրության անվտանգությունն ամրապնդելու 2 առաջարկ» նախագծի համար։

2-րդ մրցանակն ունի երկու հեղինակ՝ Ալեքսանդր Մարգարով և Նարեկ Գալստյան։

3-րդ տեղի մրցանակակիր էր Սոնա Մարտիրոսյանը:
Բացի հիմնական մրցանակներից, ժյուրիի որոշմամբ իրենց առաջարկների համար խրախուսական՝ 50.000-ական դրամ մրցանակներ ստացան նաև Էրիկ Հովսեփյանն ու Աննա Կարապետյանը։
«Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով պետք է հնարավորություն տալ այսօրվա երիտասարդությանը և ուսանողներին ներկայացնել իրենց գաղափարները. «Ընդամենը 3 էջում շարադրված գաղափարները հնարավորություն են ստեղծում բարձրացնել երկրում մտավոր աշխատանքի վարկանիշը»:

Մրցանակների շնորհումից հետո տեղի ունեցավ «Հայաստանը, ժամանակակից մարտահրավերները և եվրասիական ինտեգրումը» խորագրով գիտաժողով, որի ժամանակ «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը հանդես եկավ «Ծայրահեղականության աճը որպես հիմնական միտում» ելույթով, ՀՊՏՀ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքականության համաձայնեցման հնարավորությունները», սոցիոլոգ Սամվել Մանուկյանը՝ «Հայաստանի երիտասարդությունը և քաղաքական գործընթացները՝ ըստ սոցիոլոգիական հետազոտությունների նյութերի» և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը՝ «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներ. ճշմարտություն և հորինվածք, իրականություն և առասպել» թեմաներով։

սկզնբնաղբյուր՝ http://noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=14048&sphrase_id=52428

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: