China-Eurasia News Ticker

Սփյուռքում երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողով

Սփյուռքում երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողով

-Հումանիտար և հասարակական գիտություններ-

2017թ․ հուլիսի 22-23 

Գիտաժողովի նպատակները

Աշխարհի բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: Տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականներին միավորելու նպատակով, և նրանց միջև կապեր ստեղծելու համար 2017թ․ հուլիսի 22-ից 23-ը Չինաստանի Հայկական համայնքը կանցկացնի Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը։

Նախապատմությունը

Չինաստանի Հայկական համայնքն առցանց գիտաժողովների կազմակերպման մեծ փորձ ունի։ Նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ այն արդեն կազմակերպել է Չինաստանում գործող հայ հետազոտողների և ուսանողների երեք գիտաժողով։ Այս  գիտաժողովների շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու գիտնականների միջև, կազմավորվեց հայ հետազոտողների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։ Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Քանի որ այս ամենամյա գիտաժողովին մասնակցելու ցանկություն հայտնեցին աշխարհի տարբեր երկրներում գործող հայ հետազոտողները՝ Չինաստանի Հայկական համայնքի գիտական խորհուրդը որոշեց կազմակերպել Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը, որը հնարավորություն կտա ընդլայնելու գիտաժողովի աշխարհագրությունը։

Գիտաժողովի մասնակցության պայմանները

Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Սփյուռքում  գիտական աշխատանք կատարող հետազոտողները, սովորող հայ ուսանողները: Գիտաժողովը կանցկացվի առցանց տարբերակով, որպեսզի միավորի Սփյուռքում գտնվող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական հոդվածներ, մագիստրոսական, թեկնածուական թեզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխատանքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Աշխատանքների աբստրակտները պետք է լինեն 300-ից 1000 բառ: Յուրաքանչուր մասնակից հետազոտությունը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կունենա 15 րոպե: Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը` հայերենի անգլերենի և ռուսերենի համար` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Նշե’լ հեղինակի անունը, ազգանունը, բուհը: Աշխատանքներն ուղարկել, ինչպես նաև հարցերի դեպքում գրել Մհեր Սահակյանին ( mhersahakyan@chinastan.org էլ. հասցեով): Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 30-ը: Գիտաժողովը կմեկնարկի հուլիսի 22-ին, Պեկինի ժամանակով՝ 21:00։ Մինչև հուլիսի հինգը հաստատված մասնակիցները կտեղեկացվեն գիտաժողովի անցկացման տեխնիկական ձևաչափի մանրամասներին: Գիտաժողովին որպես դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ գրելով contact@chinahay.com էլ. հասցեին։

Գիտաժողովը կազմակերպվել է Չինաստանի Հայկական համայնքի և Չինաստան-Եվրասիա քաղաքական ու ռազմավարական խորհրդի կողմից։ Գիտաժողովի անցկացմանն օժանդակում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ Գիտաժողովի գործընկերներն են  Նորավանք հիմնադրամն ու ԱՐՄԱԿԱԴ-ը։

0016

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: