ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ «ՉԻՆԱՍՏԱՆ և ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ»
2018թ. հունիսի 20-22-ը Չինաստանի Շանհայի համալսարանը Թուրքիայի Նեվշեհիր Հաչի Բեքթաշ Վելի համալասարանում կազմակերպել էր «Չինաստան և Մերձավոր Արևելք 4-րդ գիտաժողովը»:
Գիտաժողովի կազմակերպչական խորհրդի հատուկ հրավերքով գիտնականներ էին ժամանել Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հայաստանից, Ալժիրից, Սինգապուրից, ԱՄԷ-ից, Կանադայից, ՀԱՀ-ից, ԱՄՆ-ից, Տանզանիայից, Լիբանանից և այլ երկրներից, ովքեր խոսեցին Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցությունների և տարաձայնությունների մասին։ Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը: Նա գիտաժողովի «Չինաստան և Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բաժնում ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը և Հայաստանի ընդգրկման հեռանկարներին։
Բանախոսի ելույթից հետո ծավալվեց ակտիվ քննարկում։
Leave a Reply