China-Eurasia News Ticker

«Հրապարակին» կոչ ենք անում ապատեղեկատվություն չտարածել «Չինաստան-Եվրասիա» խորհրդի ղեկավար ք.գ.թ. Մհեր Սահակյանի վերաբերյալ

2019թ․ օգոստոսի 16-ին «Հրապարակ» թերթը «Վարչապետի խորհրդականը վանե՞լ է ներդրողներին հոդվածում» գրել է, թե իբր վարչապետի նախկին օգնական, պարոն Մհեր Սամվելի Սահակյանը ժամանակին Չինաստանում հայ համայնքի ղեկավարն էր, չինական ուղղության մասնագետ, ով 2017-ին է վերադարձել Հայաստան։ Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Իրականում «Հրապարակը» Վարչապետի օգնականի համար օգտագործել է ք․գ․թ․, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար ք․գ․թ․ Մհեր Դավիթի Սահակյանի մասին տեղեկույթը, ով նախկինում ղեկավարել է Չինաստանի Հայկական համայնքը և 2017թ․-ին վերադարձել է Հայաստան։ Ք․գ․թ․ Մհեր Դավիթի Սահակյանը միջազգային ճանաչում ունեցող գիտնական է, ով ուսումնասիրում է Չինաստանի քաղաքականությունն  ու տնտեսությունը։ Չինաստանի վերաբերյալ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով բազմաթիվ հետազոտությունների հեղինակ է, գիտական թեզը պաշտպանել է Չինաստանի հեղինակավոր Նանծինի (Նանկին) համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Հայերեն և ռուսերեն լեզվով հրատարակել է «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» «գիրքը։ Որպես հրավիրված բանախոս՝ զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի, Նեվշեհիրի, Գեդիքի համալսարաններում, Լոնդոնի Թագավորական քոլեջում, Չինաստանում ԵՄ-ի ներկայացուցչությունում, Միավորված ազգերի կազմակերպության Ակադեմիական խորհրդում (Վիեննա) ։

Անհասկանալի է, թե ինչու՞ չեն Հրապարակի հարգարժան լրագրողներն առաջին հերթին փորձել ճշտել Վարչապետի օգնականի մասին տեղեկատվությունը հենց կառավարությունից, իսկ Չինաստանի Հայկական համայնքի մասին տեղեկատվությունը հենց Համայնքից, Չինաստանն ուսումնասիրող մասնագետների մասին տեղեկույթը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդից կամ այլ առաջատար գիտական կենտրոններից, ինչու՞ են առանց ստուգելու օգտագործել մեկ այլ անձի մասին տեղեկատվությունը։ Սա պատճառ է դարձել, որ այլ թերթերն ու կայքերը, ինչպիսիք են «Թերթ․ամ»-ը, Սպուտնիկը, «Առաջին լրատվականը», 168.am, «Իրավունքը» և այլն, արտատպեն այս ապատեղեկատվությունը «Հրապարակից» և տարածեն մամուլով։

Հաշվի առնելով ք․գ․թ․ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի հարգանքը դեպի լրագրողական աշխատանքը, կփորձենք խնդիրը լուծել այս մամլո հաղորդագրության միջոցով զգուշացում ուղարկելով «Հրապարակին»։ Ուստի կո՛չ ենք անում «Հրապարակին» և այլ լրատվամիջոցներին այսուհետ ճշտել տեղեկատվությունը, անձնական նկարները նոր տարածել դրանք։

Հարգելի «Հրապարակից» պահանջում ենք հետևյալը․

  1. Հերքել ապատեղեկատվությունը «Հրապարակ» լրատվամիջոցի, թե՛ տպագիր, թե՛ առցանց տարբերակներում։
  2. Փոփոխել նախկին նյութը սեփական էլեկտրոնային հարթակներում։
  3. Բոլոր այլ լրատվամիջոցների հետ, ովքեր տարածել են այս ապատեղեկատվությունը կապ հաստատել և տրամադրել ուղղված տարբերակը։

Հարգանքով՝ ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամ։

Կայք՝ https://chinastan.org/

Էլ․ փոստ՝ info@chinastan.org

 

FullColor_1024x1024_72dpi

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: