«Եվրասիական մայրցամաքի հետազոտությունների ասոցիացիա»
«Եվրասիական մայրցամաքի հետազոտությունների ասոցիացիա» հիմնարկի մասին
«Եվրասիական մայրցամաքի հետազոտությունների ասոցիացիան» ««Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամին կից ստեղծված գիտահետազոտական հիմնարկ է: Այն նպատակ ունի համախմբելու գիտնականներին, ովքեր նվիրված են Եվրասիայի աշխարհաքաղաքականության, աշխարհատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, կիբեռտարածքի և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության միջդիսցիպլինար ուսումնասիրություններին։ «Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հետ համագործակցությամբ«Եվրասիական մայրցամաքի հետազոտությունների ասոցիացիա» հիմնարկը (այսուհետ՝ ասոցիացիա) աջակցելու է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» գիտաժողովի կազմակերպմանն ու իրականացմանն աջակցելու, որն արդեն անցկացվել է վեց անգամ։ Ասոցիացիան ողջունում է ինչպես փորձառու այնպես էլ երիտասարդ գիտնականների հետ համագործակցությունն աշխարհի բոլոր երկրներից, որոնք իրականացնում են հետազոտություններ եվրասիական մայրցամաքի վերաբերյալ։
Հրատարակչական գործունեություն
Ասոցիացիան սերտորեն համագործակցում է «Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և Routledge Research in Eurasian Geopolitics գրքային շարքի հետ՝ բարձրորակ ակադեմիական հրապարակումներ պատրաստելու նպատակով։
Մեր գիտական ձեռքբերումները ներառում են՝
- China and Eurasia: Rethinking Cooperation and Contradictions in the Era of Changing World Order
Խմբ. Մհեր Սահակյան և Հայնց Գարթներ
Հրատարակվել է Routledge-ում՝ 2021 թ․; ինդեքսավորված է Web of Science և Scopus շտեմարաններում։ - China and Eurasian Powers in a Multipolar World Order 2.0: Security, Diplomacy, Economy and Cyberspace
Խմբ. Մհեր Սահակյան
Հրատարակվել է Routledge-ում՝ 2023 թ․; ինդեքսավորված է Web of Science-ում։ - Routledge Handbook of Chinese and Eurasian International Relations
Խմբ. Մհեր Սահակյան
Հրատարակվել է Routledge-ում՝ 2024 թ․; ինդեքսավորված է Web of Science և Scopus շտեմարաններում։ - Routledge Handbook of China’s Belt and Road Initiative in Eurasia
Խմբ. Մհեր Սահակյան և Քևին Լո
Հրատարակվել է Routledge-ում՝ 2025 թ․; ինդեքսավորված է Scopus-ում։
Յուրաքանչյուր հատոր միավորում է միջազգային գիտնականների, որոնք մասնակցում են տարեկան համաժողովներին և իրենց ներդրումն են ունենում եվրասիական ուսումնասիրությունների զարգացման գործում։
Ասոցիացիայի գլոբալ գործընկերների առավելությունները
Ասոցիացիայի գլոբալ գործընկեր դառնալով՝ մասնակիցը՝
- կմիանա համաշխարհային ակադեմիական ցանցի, որը կիսում է հնարավորություններ, աջակցում է նոր հետազոտություններին և խթանում է երկարաժամկետ մասնագիտական համագործակցությունը,
- կմասնակցի «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» գիտաժողովի՝ զեղչված մասնակցության վճարով,
- կներգրավվի խոշոր ակադեմիական հրապարակումների շուրջ աշխատանքներում, եթե բարեհաջող անցնի գրախոսությունը, ներառյալ ձեռնարկները (Handbooks) և Routledge Research in Eurasian Geopolitics գրքային շարքի գրքերը,
- կստանա զեղչ մեր կողմից հրատարակված գրքերի համար։
Ասոցիացիայի գլոբալ գործընկերության նվիրաբերություն
Եվրասիական մայրցամաքի հետազոտությունների ասոցիացիային գործընկերային մասնակցության վճարները սահմանվում են հետևյալ կերպ․
- Տարեկան անհատական գլոբալ գործըներկային մասնակցության նվիրաբերություն – 32 215 ՀՀ դրամ
- Ընտանեկան գլոբալ գործընկերային մասնակցթության նվիրաբերություն (ամուսին և կին)նվիրաբերություն– 50 000 ՀՀ դրամ
- Ուսանողական գլոբալ գործընկերային մասնակցության նվիրաբերություն – 16 000 ՀՀ դրամ
Բոլոր մասնակցային վճարները չվերադարձվող են։
