China-Eurasia News Ticker

Publications

Մհեր Սահակյան
ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Mher Sahakyan
CHINA’S “ONE BELT, ONE ROAD” INITIATIVE AND ARMENIA (Monograph in Armenian Language).
Мгер Саакян
КИТАЙСКАЯ ИНИЦИАТИВА «ОДИН ПОЯС, ОДИН ПУТЬ» И АРМЕНИЯ(Монография на армянском языке)

Kazm_Curve(1)

ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ/
Մհեր Սահակյան. – Եր. «Նորավանք» ԳԿՀ, 2018:
Գիտական խմբագիր՝ ՎԱԼԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
փիլիսոփայական գիտությունների թեկնածու
_______________________________________________________________________
Աշխատությունում վերլուծվել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրության վրա, գնահատվել է ՄԳՄՃ նախաձեռնությունը Չինաստանի ազգային անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ,որոնց միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել այդ նախաձեռնությունում։Նախատեսված է արտաքին քաղաքականության պատասխանատուների, դիվանագետների, միջազգայնագետների, արևելագետների, չինագետների, տնտեսագետների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:
ISBN 978-9939-825-36-6

ՀՏԴ 327
ԳՄԴ 66.4
Ս 150

Հեղինակի մասին
Մհեր Սահակյանն իր գիտական ատենախոսությունը` «Չինաստանի քաղաքականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի և ԿԺԺՀ միջուկային հիմնահարցերի շուրջ» թեմայով, 2016թ. պաշտպանել է Չինաստանի Նանծինի (Nanjing University)համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոկտորանտուրայում։ Որպես հրավիրված բանախոս զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի, Նևշեհիրի համալսարաններում, Չինաստանում ԵՄ ներկայացուցչությունում, Միավորված Ազգերի Կազմակերպության Ակադեմիական խորհրդում (Վիեննա)։
Չինաստանի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ երկու տասնյակ գիտական հոդվածների և բազմաթիվ վերլուծական էսսեների հեղինակ է, որոնք տպագրվել են «Вестник Московского университета. Серия 13. Востоковедение», «Iran and the Caucasus» (Brill Publishers), «21-րդ ԴԱՐ» և այլ գիտական ամսագրերում։ Մհեր Սահակյանը 2016թ. հիմնադրել և ներկայում ղեկավարում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամը։ Անդամակցում է Քաղաքագիտության միջազգային ասոցիացիային, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիային, ընդգրկված է հունական «Ժամանակակից դիվանագիտություն» վերլուծական կենտրոնի Խորհրդականների խորհրդի կազմում։
——————————————————————————————————————————
2006թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը։ 2006-2008թթ. ծառայել է ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության գնդում, արժանացել է պատվոգրի, «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշանների։ 2010թ. գերազանցությամբ ավարտել է ԳԱԱ ԳՄԿ մագիստրատուրան՝ ստանալով արևելագետի որակավորում։ 2011թ. ավարտել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը։ 2015թ. ավարտել է ՊԻՌ կենտրոնի և ՌԴ Դիվանագիտական ակադեմիայի Համաշխարհային անվտանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային դպրոցը։ 2015թ. հաղթող է ճանաչվել նորարարական գաղափարների մրցույթում, որը կազմակերպվել էր «Նորավանք» ԳԿՀ-ի և «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից։ 2015թ. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի կողմից արժանացել է պատվոգրի։ 2012-2016թթ. սովորել է Նանծինի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի դոկտորանտուրայում։
——————————————————————————————————————————
2013թ. ընտրվել է Չինաստանի հայկական համայնքի (ՉինաՀայ) գործադիր մարմնի անդամ։
2014թ. Չինաստանում հիմնադրել է Չինաստանի Հայկական ուսանողական միությունը, որը ղեկավարել է մինչև 2016թ.։ 2014-2016թթ. զբաղեցրել է Չինաստանի հայկական համայնքի արտաքին կապերի գծով փոխնախագահի պաշտոնը։ 2014թ. հիմնադրել է Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը։ 2017թ. հուլիսին նախաձեռնել է Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը։
2016թ. ընտրվել է Չինաստանի հայկական համայնքի նախագահ, որը ղեկավարել է մինչև Հայաստան վերադառնալը՝ 2017թ. նոյեմբերի 27-ը։ 2017թ. դեկտեմբերին Երևանում կազմակերպել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։

Գիրքը կարելի է ձեռք բերել

Գիրքը կարելի է ձեռք բերել «Նոյան տապան» (Աբովյան 8, Երևան), Բուքինիստ (Մաշտոցի պողոտա 20, Երևան), «Զանգակ» (Կոմիտասի պող․ 49/2, Երևան) գրատներից։

Առցանց՝ https://www.books.am/am/catalog/product/view/id/201790/

Advertisements
%d bloggers like this: