China-Eurasia News Ticker

Միջազգային ճանաչում ունեցող գիտնականները Չինաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ են փոխանցել երիտասարդ հայ մասնագետներին

2018թ. սեպտեմբերի 20-ից 25-ը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ամենամյա «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը  ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի հետ համատեղ։

Արտերկրից դասախոսությամբ հանդես եկան Թուղրուլ Կեսկինը (Շանհայի համալսարանի Գլոբալ կառավարման կենտրոնի տնօրեն), Իվան Զուենկոն (Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի գիտաշխատող, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ), Կանեշկո Սանգարը (Լոնդոին համալսարանական քոլեջ), Դա Յուլոնը (Նանծինի համալսարան, հետազոտող), Մինչաո Խուան (Նանծինի համալսարան, հետազոտող ):

 

This slideshow requires JavaScript.

Հայկական կողմից դասախոսեցին Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար), Վարդան Աթոյանը (ՀՊՏՀ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխնախագահ), Աննա Զալինյանը (չինագետ), Անահիտ Պարզյանը (կիբերանվտանգության փորձագետ), Միհրան Փափազյանը («Բրուշետե» ընկերության սեփականատեր, ԱՄՆ):

This slideshow requires JavaScript.

 

Դասընթացն ունկնդրելու հրավեր էին ստացել 21 անհատներ՝ ՀՀ տարբեր համալսարաններից և գիտական կենտրոններից, ովքեր հաղթել էին մրցույթում և հնարավորություն էին ստացել սեպտեմբերի 20-ից 25-ը մասնակցել դասընթացներին։ Բանախոսները նրանց ներկայացրեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակները, առանձնահատկությունները, «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» տնտեսական միջանցքները, «Մետաքսի ծովային ճանապարհի» ուղիները,  Չինաստանի կիբերանվտանգության և թվայնացման հիմնախնդիրները, Չինաստանի տարածքային վեճերը հարևանների հետ, Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Չինաստանի ուղեղային կենտրոնները, Չինաստանի պետական կառավարման մշակույթի առանձնահատկությունները, Չինաստանում բիզնես հիմնելու հնարավորությունները և այլն։

Հատուկ դասընթացի 19 ունկնդիրներ հավաքեցին անհրաժեշտ միավորներ և արժանացան վկայագրերի:

«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի կազմակերպչական կոմիտեի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշեց. «Այս հինգ օրերի ընթացքում մեզ հաջողվեց հայ երիտասարդ հետազոտողների համար Չինաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասընթաց կազմակերպել, որտեղ դասավանդեցին, թե՛ արտասահմանյան, թե՛ Հայաստանի առաջատար մտավոր կենտրոնների՝ Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրներն ուսումնասիրող մասնագետները։ Հուսով եմ, որ ունկնդիրներն այս գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն Հայրենիքի շենացման և Հայ-չինական հարաբերությունները զարգացման գործերում»:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, Դասընթացի համակազմակերպիչ Ռոբերտ  Ղազարյանը իր ամփոփիչ խոսքում նշեց, որ հատուկ դասընթացը իր առաքելությունը իրականացրեց, քանի որ հինգ օր շարունակ մասնակիցները հայ և արտասահմանցի մասնագետների օգնությամբ հմտացան արդի Չինաստանի պատմության, քաղաքականության, ներքին և արտաքին հարաբերությունների, պետական համակարգի և այլ հիմնահարցերում: Նշվեց նաև, որ չինագիտությունը այսօր խիստ արդիական գիտական ուղղություն է և մասնակիցները իրենց ստացած գիտելիքները ի վիճակի են օգտագործելու տարբեր ասպարեզներում:

42668535_775964332750698_6385409599305940992_n42600693_775964636084001_6028128398281277440_n42374656_775964279417370_8945663175232061440_n42647535_776913582655773_4799072559628812288_n42591521_775965232750608_9008169522212896768_n42568593_775964239417374_7022310200845533184_n42619806_775964679417330_4922790149152047104_n42506539_775964602750671_6180625769086058496_n42626073_775964482750683_2259680103715831808_n42591531_775965162750615_9156403897458229248_n42586340_775964902750641_2917703126783885312_n42570082_775964436084021_1541805684880834560_n42720608_900421030148214_2783564653815398400_n42608134_775964822750649_7049933849945440256_n42500801_775968719416926_3471505770527326208_n42420434_775967902750341_1462271909990236160_n42512555_775967962750335_7041475173848973312_n42535658_775968882750243_2633058382604402688_n42556395_775968072750324_1701492607600820224_n42678844_775964719417326_600514149708988416_n42535492_775968479416950_7858753050222002176_n42557749_775968596083605_1377658971199897600_n42513391_775968289416969_703937808305225728_n42495009_775965116083953_7635195819167055872_n42502337_775964536084011_8834632261971214336_n42535565_775964779417320_531345380739121152_n42576561_775968982750233_357739418200571904_n42582163_775968386083626_1029111427257860096_n42492248_775968132750318_627914567883685888_n42497132_775968326083632_5301205475491053568_n42528633_775968186083646_5982681953457930240_n42647521_775968526083612_6047176195986948096_n42488870_775968029416995_8209059516415737856_n42491577_775968656083599_439181021859020800_n42534673_775964396084025_4164317010785730560_n42622665_775968932750238_6911407354919518208_n

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: