China-Eurasia News Ticker

Հայ և օտարերկրյա քաղաքագետները Երևանում «վերաիմաստավորեցին» Չինաստանի արտաքին քաղաքականությունը

2017թ. դեկտեմբերի 15-ից 20-ը Երևանում տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի»» կողմից։

Արտերկրից դասախոսությամբ հանդես եկան Դա Յուլոնը (Նանծինի համալսարանի գիտաշխատող), Ռաիսա Եպիխինան (Մոսկվայի պետական համալսարանի գիտաշխատող), պրոֆեսոր Մեթյու Քրոսթոնը (moderndiplomacy.eu-ի փոխնախագահ, ԱՄՆ), պրոֆեսոր Թուղրուլ Կեսկինը (Շանհայի համալսարան):

This slideshow requires JavaScript.

Հայկական կողմից դասախոսեցին Բենիամին Պողոսյանը (ՊՆ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ), Նաիրի Հոխիկյանը (լրագրող-հեռուստամեկնաբան, diplomat.am ի ղեկավար), Կարեն Վերանյանը («Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Անահիտ Պարզյանը («Թվային Հայաստան» հիմնադրամի փորձագետ),   Վարդան Աթոյանը (ՀՊՏՀ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխնախագահ),   Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար):

This slideshow requires JavaScript.

Դասընթացն ունկնդրելու հրավեր էին ստացել 23 անհատներ՝ ՀՀ տարբեր համալսարաններից և գիտական կենտրոններից, ովքեր հաղթել էին մրցույթում և հնարավորություն էին ստացել դեկտեմբերի 15-ից 20-ը մասնակցել դասընթացներին։ Բանախոսները նրանց ներկայացրեցին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և ՀՀ իրական հնարավորությունները, Չինաստանի տնտեսության հիմնախնդիրները, Չինաստանի տարածքային վեճերը հարևանների հետ, «Պարսից Ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքով ՀՀ-ի՝ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու ռազմավարական հնարավորությանը, չին-ամերիկյան, չին-թուրքական հարաբերությունները, Չինաստանի թվայնացման փորձը և այլն:

Հատուկ դասընթացի 19 ունկնդիրներ հավաքեցին անհրաժեշտ միավորներ և արժանացան վկայագրերի:

«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի կազմակերպչական կոմիտեի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշեց. «Նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակը հետևյալն էր. երիտասարդ սերնդին փոխանցել Չինաստանի վերաբերյալ գիտելիքներ, կապ հաստատել նրանց և հայ ու արտասահմանցի ավագ գործընկերների միջև։ Այստեղ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, ովքեր կամավոր հիմունքներով սեփական փորձն ու գիտելիքները կիսեցին երիտասարդ մասնագետների հետ: Հուսով եմ՝ վերջիններս այս գիտելիքներն ու կապերը կօգտագործեն հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում»:

 25627466_10155975010681552_1153851763_n25555766_10155975010801552_1678079587_n25564666_10155975010916552_946605699_n25593541_10155975010946552_689807037_n25555629_10155975011071552_2095965576_nGA125630578_1189040041240999_1979465457_n25593534_10155975011026552_241363739_n25593434_1189040034574333_1172211439_n25589991_1189040107907659_628914558_n25589961_1189040044574332_1718020859_n25589878_1189040094574327_1675420898_n25589815_10155975010976552_787699212_n25589676_1189040081240995_1491962522_n25555646_10155975011181552_2090566443_n25555697_10155975011001552_1754180014_n25564746_1189040077907662_215242882_n25564767_1189040057907664_1962461729_n25589666_10155975009341552_524460682_n25555534_10155975010651552_1567456761_n25555579_10155975010781552_1244428645_n

25593336_10155975010846552_454109206_n

1 Trackback / Pingback

  1. Специальный курс. «Переосмысление внешней политики Китая» 22-29.6.2020 – "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: