ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ
Աննկարագրելի հետաքրքիր տպավորություններով դիմավորեցինք Չինաստանի նոր տարին, կամ ինչպես իրենք են ասում Գարնան տոնը: Այս տարի լուսնային օրացույցի համաձայն այն տոնում են փետրվարի 10-ին:
Չինաստանում Գարնան տոնը ընտանեկան տոն է, և ըստ ավանդույթի, անկախ նրանից թե աշխարհի որ ծայրում ես գտնվում, պետք է շտապես տուն և դիմավորես տոնն ընտանիքիդ հետ: Այս առումով չինացիները շատ նման են մեզ՝ հայերիս, պատկերացնում եք, հաջորդ օրը նրանք գնում են միմյանց տուն շնորհավորելու. առաջին օրը ամենամոտիկ բարեկամների, իսկ հետո արդեն ընկերների, հարազատների:Պատրաստվում են ավանդական ճաշատեսակներ ու քաղցրավենիք: Չինացիները, սակայն, եղևնի չեն զարդարում… այ դրա փոխարեն նրանք ուրիշ, էլի շատ հետաքրքիր զբաղմունք ունեն.
Յուրաքանչյուր ընտանիք իր տան մուտքի դիմաց վառում է պայթուցիկներ ու շաաատ և, իհարկե հրավառություն, որ պետականից բացի իրենց թույլ են տալիս կազմակերպել յուրաքանչյուրը,/այդպես նրանք տարվա հովանավորին՝ օձին, հրավիրում են իրենց օջախ/:Շատ հետաքրքիր էր տեսնել մեր հարևանուհուն, երբ նա մոտ 10 կիլոգրամանոց պայթուցիկի տակառը դուրս հանեց, վառեց ու, փաստորեն մի շքեղ հրավառություն կազմակերպեց:Կարևորն այն է, որ այդ ամենը շատ գրագետ են կազմակերպում՝ պահպանելով անվտանգության կանոնները. հատուկ գլխարկներ են դնում, պայթուցիկների տակառները դնում և վառում են բակերում այդ ամենի կազմակերպման համար նախապես հատկացված հատվածներում:
ԵՎ այսպես, բոլորը տանն են, սեղանները զարդարված են, սպասում ենք ժամը 12:00-ին: Դե պատկերացրեք` ինչ էր կատարվում ժամը 12:00-ին, երբ 8 մլն բնակչություն ունեցող քաղաքը սկսեց հրավառությունը……..1ժամ 20 րոպե անընդմեջ այնպիսի հրավառությունննննննննննննննն……մեր բակը միայն կարծես մի իսկական հրավառության հրապարակ լիներ….. այսպիսի հրավառությունը
իսկապես, որ կլիցքավորի բոլորին, իսկ օձը, օձը հաստատ շատ հավանեց
Leave a Reply