China-Eurasia News Ticker

Հարավարևելյան Ասիայի Երկրների Ասոցիացիա

flag
1967թ. օգոստոսի 8-ին Բանգկոկում ստեղծվեց Հարավարևելյան Ասիայի Երկրների Ասոցիացիան (ՀԱԵԱ): Հիմնադրման պայմանագիրը ստորագրեցին հիմնադիր 5 երկրների արտաքին գործերի նախարարները՝ Ադամ Մալիքը` Ինդոնեզիայից, Նարցիսո Ռամոսը` Ֆիլիպիններից, Թանաթ Խոնամը` Թայլանդից, Աբդուլ Ռազակը` Մալայզիայից, Ս. Ռաջարանտամը` Սինգապուրից: Այս հինգ երկրները անվանվում են 5 հիմնադիր հայրեր:1984թ. հունվարի 7-ին կազմակերպության անդամ դարձավ Բրունեյ Դարուսսալամը, 1995թ. հուլիսի 28-ին՝ Վիետնամը, 1997թ. հուլիսի 23-ին կազմակերպության անդամ դարձան Լաոսի ԺԺՀ-ն, Մյանմարը, իսկ 1999թ.ի ապրիլի 30-ին՝ Կամբոջիան: ՀԱԵԱ-ի հիմնական նպատակներն են տարածաշրջանում ամրապնդել ու զարգացնել տնտեսությունը, կրթությունը, գյուղատնտեսությունը, առևտոuրը:Կազմակերպության անդամները պարտավորվել են հարգել միմյանց անկախությունը,տարածքային ամբողջականությունը,ազգային ինքնորոշման իրավունքը, վիճելի հարցերը լուծել միայն բանակցությունների միջոցով:
Կազմակերպությունը խնդիր է դրել մինչև 2015թ. ստեղծել ընդհանուր տնտեսական դաշտ (ՀԱԵԱ-ի Տնտեսական Համանյք):
Ինչ տվեց այս միջազգային կազմակերպության հիմնադրումը անդամ երկրներին՝
տարածաշրջանում հաստատվեց կայուն իրավիճակ,անդամ երկրները միասնաբար դիմագրավում են արտաքին ճնշումներին, պաշտպանում և օժանդակում են միմյանց շահերը միջազգային կազմակերպություններում, դեպի միասնական տնտեսական դաշտ տանող քաղաքականության շնորհիվ զարգացում է ապրում անդամ երկրների տնտեսությունը:
Մհեր Սահակյան
աղբյուր՝ http://www.asean.org/communities/asean-economic-community

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: