China-Eurasia News Ticker

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2015թ Ապրիլի 24-25-ին Չինաստանի Նանջինգ և Շանհայ քաղաքներում տեղի ունեցան համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայոց ցեղասպանության հիշատակման հիմնական միջոցառումները տեղի ունեցան Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ կազմակերպիչները չեն ընդունում իրենց մեղավորությունը:

Ապրիլի 25-ին Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելեցին Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի:

Ապրիլի 25-ին Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացավ Գեղանկարիչ Սեվադա Գրիգորյանի <> խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է հայկական գաղթը և հայրենիք վերադառնալու մեծ երազանքը: Սևադա Գրիգորյանն իր խոսքում կարևորեց հայկական մշակույթն օտար ազգերին ներկայացնելու հանգամանքը: Բացման արարողությանը ներկաներն ունկնդրեցին Հայոց ցեղասպանության խորհրդանիշը հանդիսացող Դլե յաման ստեղծագործությունը, որը կատարեց դուդուկահար Վահե Դեր Հովակիմյանը:

Նանջինգի Արվեստի համալսարանի Մեծ համերգասրահում՝ Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանի ավագ դասախոս, դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդիսատեսին ներկայացրեց <> դաշնամուրային համերգային ծրագիրը, որը ներկայացնում է հայ կոմպոզիտորների դասական երաժշտության ստեղծագործությունները:

Միքայել Հայրապետյանը նշեց. <>:

Համերգից հետո ցուցադրվեց Միքայել Հակոբյանի հայոց ցեղասպանության մասին պատմող <> ֆիլմը: Կարևոր է նշել, որ ֆիլմն առաջին անգամ թարգմանվել է չինարեն:

Համերգից հետո տեղի ունեցավ հուշ-երեկո, որի ընթացքում Չինաստանի հայկական համայնքի անդամները ներկայացրեցին իրենց նախնիների՝ ցեղասպանության մասին պատմած տեղեկությունները՝ հաստատելով, որ հիշում են և պահանջում:

Միջոցառումներին մասնակցեցին Գուանջոում, Շենժենում, Հոնկոնգում Նանջինգում, Պեկինում, Շանհայում, Սուջոյում, Տիանճինում, Սիանում, Ֆոշանում, բնակվող հայերը: Միջոցառումները կարևորվում են նրանով, որ մասնակցեցին հարյուրավոր չինացիներ և այլազգիներ, ստացան Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն, ծանոթացան հայկական արվեստին:

Ապրիլի 24-ին Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացան հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նկարներ: Շանհայ քաղաքում ուսանող ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը նշեց, որ նպատակ են ունեցել չինացի ընկերների հետ կիսվել մեր հարուստ մշակույթով: Երեկոն ավարտվեց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպված մոմավառությամբ:

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանատանը ցուցադրվեց Ռուբեն Գինեյի մրցանակակիր փաստագրական ֆիլմը, որը կոչվում է <>: Ֆիլմը պատմում է Չինաստանում հայերի ներկայության պատմությունը, ինչպես նաև անդրադառնում է 2 հին քաղաքակրթությունները միավորող կապերին:

<>Չինաստանի Հայկական համայնքը շարունակում է հանրային դիվանագիտության շնորհիվ Հայաստանը ճանաչելի ու սիրված դարձնել Չինաստանում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: