China-Eurasia News Ticker

Չինաստանի Հայկական համայնքը դրամահավաք է կազմակերպել Արցախի համար

Չինաստանի Հայկական համայնքը Արցախին օժանդակելու համար դրամահավաք կազմակերպեց, որի արդյունքում հավաքված գումարը փոխանցվեց Արցախի կառավարության կողմից հաստատված հաշվեհամարին:
Դրամահավաքն անցկացվեց առցանց եղանակով, որին ակտիվորեն մասնակցեցին Չինաստանում սովորող հայ ուսանողներն ու համայնքի անդամները:
Չինաստանի Հայկական համայնքն անկախ կազմակերպություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների ամենամյա առցանց գիտաժողովը և այլն:

1 Trackback / Pingback

  1. Չինաստանի հայկական համայնքի պատմությունից – "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: