China-Eurasia News Ticker

ՊՆՊԱՀՀ-ում քննարկվեց «Մետաքսիճանապարհ տնտեսական գոտում» և «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում» Ադրբեջանի՝ երկաթուղային հանգույց դառնալու փորձերը

2018 թ. հունվարի 25-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպված սեմինար-քննարկումը՝ «Ադրբեջան 2017. նոր – ավանդական վերլուծություն» թեմայով:

VG

Հիմնական բանախոս Վարուժան Գեղամյանի զեկուցման ժամանակ

Նյութի հեղինակ, սեմինարի հիմնական բանախոս, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը ներկայացրեց 2017 թ. Ադրբեջանի ներսում և դրա շուրջ ծավալված հիմնական իրադարձությունները։ Նա նշեց այն գերակա միտումները, որոնք արձանագրվել են ոչ միայն Ադրբեջանում, այլև ավելի լայն՝ մերձավորարևելյան տարածաշրջանում։ Անդրադարձ եղավ Ադրբեջանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություններին, ներքաղաքական կյանքի հիմնական դերակատարներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության՝ 2018 թ. հնարավոր զարգացումներին։

27335389_1528001040628509_613907294_o(1)

                           Դիսկուտանտ Մհեր Սահակյանի զեկուցման ժամանակ

Սեմինարի դիսկուտանտն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, արևելագետ-միջազգայնագետ, ք.գ.թ. Մհեր Սահակյանը: Նա խոսեց «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտում» և «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում» Ադրբեջանի՝ երկաթուղային հանգույց դառնալու ռազմավարության վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկման և Ադրբեջան-Իրան երկաթգծերը իրար միացնելու հիմնական նպատակների մասին։ Նա նաև հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործում։

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը: Մասնակցում էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ, իրանագետ Աննա Գևորգյանը, ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը և ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը:

Հիմնական բանախոսի և դիսկուտանտի զեկուցումներից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում, ինչն ամփոփեց ՊԱՀՀ-ի պետ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

Աղբյուրը՝ https://razmavaraget.wordpress.com/2018/01/25/seminar-discussion-ndru-mod-armenia/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: