ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ հայկական կողմը չեղարկում է 2009թ. հոկտեմբերի 10-ին նախաստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները, որոնք այն ժամանակ կրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկխոսություն սկսելու առաքելություն:
Թուրքական իշխանությունները, ցավոք, որդեգրեցին խոստումներից խուսափելու, սադրանքների և նախապայմանների քաղաքականություն, որը ոտնահարում է միջազգային իրավունքի և դիվանագիտության տարրական նորմերը։ Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից հայ-թուրքական արձանագրությունները դադարեցնելու որոշումը՝ դրանք համարելով ի սկզբանէ մեռելածին: Մեր կարծիքով, հայկական կողմը ավելի վաղ պետք է չեղարկեր արձանագրությունները։ Օգտվելով դրանից` Թուրքիան ավելի քան 8 տարի օգտագործեց այդ փաստաթղթերը ՝ միջազգային կառույցներում սեփական հեղինակությունը բարձրացնելու և խաղաղասերի իմիտացիա ստեղծելու համար: Միաժամանակ մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում չպետք է ընդունի մերժողական դիրքորոշում, որն առաջին հերթին, սկզբունքորեն հակասում է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին և փիլիսոփայությանը։ Բացի այդ, հարևան պետության տնտեսական և քաղաքական ներուժը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար, իսկ նրա հետ կապերի կանոնակարգումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի այլ երկրների հետ ՀՀ հաղորդակցության զարգացման համար։ Մենք չպետք է անուշադրության մատնենք այն իրողությունը, որ 100.000, իսկ ոչ պաշտոնապես՝ գրեթե 4 մլն հայեր են ապրում Թուրքիայում, որոնց պետք է հայկական պետականության հոգևոր, քաղաքական և դիվանագիտական աջակցությունը: Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով։ Արման Նավասարդյան |
Leave a Reply