China-Eurasia News Ticker

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում հյուրընկալել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդականին

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանը կազմակերպության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ասել Իսիմովայի հետ։

Վազգեն Պետրոսյանը ղազախ դիվանագետին ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում կատարվող աշխատանքները, ընդգծել է, որ անհրաժեշտ է կապեր հաստատել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և ղազախական պետական կառույցների հետ, որոնք իրագործում են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարություն։ Պարոն Պետրոսյանը նշել է, որ այդ կապերը հնարավորություն կտան երկու երկրների կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում, համատեղ կազմակերպել շինարարության ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ քննարկումներ, սեմինարներ, խորհրդակցություններ։ Առաջարկվել է Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ը ներկայացնել նաև Ղազախստանի բիզնես և շինարարական կազմակերպություններին, որոնք ևս կկարողանան մասնակցել շինարարության համար հայտարարվող միջազգային մրցույթներին։

Վազգեն Պետրոսյանը հույս է հայտնել, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շահագործումից հետո հնարավոր կլինի այն միացնել «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու «Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա» տնտեսական միջանցքին, որտեղ կարևոր դերակատարում ունի նաև Ղազախստանը։ Նշվել է նաև, որ Հյուսիս-հարավի կառուցումը կնպաստի հայ-ղազախական տնտեսական կապերի ամրապնդմանը, և Ղազախստանը հնարավորություն կունենա օգտվել այս այլընտրանքային ճանապարհից ևս, որպեսզի սեփական բեռները տեղափոխի դեպի Հայաստան, Սև ծովի նավահանգիստներ և ապրանքներ ստանա այնտեղից։

Source: https://tpio.am/am/news/inner/News_19.11.2018

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: