2

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՉԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2015 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում Չինաստանի հայկական համայնքի (Չինահայ) նախագահ Հենրի Արսլանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի չինացի ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ` ՀԱՀ-ում սովորելու համար:

2016թ.-ից Չինաստանի հայկական համայնքըկրթաթոշակ կտրամադրի այն չինացի ուսանողներին, ովքեր կցանկանան ուսումը շարունակել Հայաստանում: Կրթաթոշակը կներառի թռիչքի, առողջությունն ապահովագրելու և Հայաստանում ապրելու ծախսերը: ՀԱՀ-ն իր հերթին ևս կտրամադրի կրթաթոշակ, որը կծածկի ուսման վարձը: Չինահայի և ՀԱՀ-ի միացյալ ջանքերը կօգնեն չինացի ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՀԱՀ-ի նկատմամբ, այն հայտնի դարձնել, ինչպես նաև այս նախադեպը ևս մեկ խթան կարող է հանդիսանալ՝ Արևելյան Ասիայից ուսանողներ հրավիրելու գործում:
Հենրի Արսլանյանը նշեց. << Մենք հպարտությամբ ենք առաջարկում այս կրթաթոշակը մեր չինացի ընկերներին:Սա նաև շնորհակալական քայլ կլինի՝ ուղղված մեր չինացի ընկերներին, ովքեր դարեր շարունակ ընդունում են հայերին: Մենք հավատում ենք կրթության ուժին և հուսով ենք, որ այս կրթաթոշակը կքաջալերի տաղանդավոր չինացի ուսանողներին ուսումը շարունակել Հայաստանում: Չինաստանի հայկական համայնքի գաղափարական հիմնաքարերն են անկախությունը, թափանցիկությունը, կառավարումը: Մեր նպատակն է՝ դառնալ գերազանց հայկական կազմակերպություն, որը լավ օրինակ կհանդիսանա ապագա սերունդների համար։ Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք միևնույն գաղափարաները կիսող ՀԱՀ-ի հետ>>:
ՀԱՀ-ում ուսանում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հետազոտությունները կատարում են ՀԱՀ-ի բազմաթիվ գիտական կենտրոններում: Արդեն երկար տարիներ ՀԱՀ-ն առաջարկում է 8 մագիստրոսական ծրագիր, իսկ 2013թ.ից ՀԱՀ-ում կարելի է ստանալ նաև բակալավրի կոչում: Բակալավրիատը գործում է 2013թ.-ից, որի շնորհիվ 2012թ. ուս. տարվա հետ համեմատ՝ 2013թ.-ին արտասհմանից դիմորդների թիվը եռապատկվեց:

ՀԱՀ-ի ղեկավարներից Ռանդալլ Ռհոդեսը նշեց, որ ՀԱՀ-ը տեղակայված է նախկին ԽՍՀՄ-Իրան խաչմերուկում և կարող է հրապուրիչ դառնալ Չինաստանի և Արևելյան Ասիայի ուսանողների համար: Արտասահմանցի ուսանողները կարող են հետազոտել տարածաշրջանային զարգացումները, ապրել անվտանգ միջավայրում, սովորել ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված բուհում:

2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s