5

Արաբական Միացյալ Էմիրությունների Դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի աշխատությունը

Աբու Դաբի, մայիսի 12, 2021

ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհրդի ղեկավար, Ավստրիայի Խաղաղության  ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ, Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի անդամ, ք․գ․թ․ Մհեր Սահակյանի աշխատությունը։ Հետազոտությունը վերլուծում է փոփոխվող աշխարհակարգի պայմաններում Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ) և Արևելքի (Չինաստան և Ռուսաստան)  միջև ընթացող պայքարը Կենտրոնական Ասիայի համար։ Հեղինակը ներկայացրել է Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի,  Ծոցի համագործակցության խորհրդի երկրների վարած քաղաքականությունը տարածաշրջանում։ Մհեր Սահակյանը անդրադարձել է նաև Արցախյան պատերազմում Թուրքիայի մասնակցությանը,  և դրա հնարավոր ազդեցությանը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի Սինծիանի անվտանգության վրա։

Էմիրաթների Դիվանագիտական դպրոցը գործում է ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությանն օժանդակելու, ապագա դիվանագետներ, ղեկավարներ կրթելու, վերապատրաստելու համար։

Մհեր Սահակյանի աշխատությունն անգլերեն լեզվով հասանելի է հետևյալ լինքով․

https://eda.ac.ae/docs/default-source/Publications/eda-working-paper-apr-2021-dr-mher-sahakyan.pdf?sfvrsn=10

Արաբերեն լեզվով սեղմագիրը՝

https://eda.ac.ae/docs/default-source/Publications/eda-wp_executive-summary-may-2021-dr-mher-sahakyan_04.pdf?sfvrsn=10

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading