China-Eurasia News Ticker

Չինաստան-Եվրասիա խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի ողջույնի խոսքը «Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը Կոմունիստական կուսակցության կառավարման ներքո. նվաճումները, նախաձեռնությունները և հեռանկարները» գիտաժողովի մասնակիցներին

Հարգելի դեսպան Ֆան Յոն, հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Չինաստանի կոմունիստական կուսակցության հարյուրամյակը, որը ստեղծման օրից հսկայածավալ աշխատանք է կատարել, որ երկիրը հաղթանակած դուրս գա երկրորդ համաշխարհային պատերազմից, ազատագրի միջազգային իրավունքով Չինաստանի մասը հանդիսացող տարածքները, միավորի երկիրը։ Պետք է նշել, որ հմուտ կառավարման շնորհիվ Չինաստանի ղեկավարությանը հաջողվել է ընդհամենը մի քանի տասնամյակում երկիրը դարձնել գիտության, տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտում առաջատարներից մեկն աշխարհում։ Այսօր Չինաստանն աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն է, աշխարհի երիտասարդ գերտերությունը , որն իր Մեկ գոտի, մեկ ճանապարհ (Belt and Road Initiative) նախաձեռնության շնորհիվ պրոեկտում է նաև համաշխարհային տնտեսությունը։ Չինաստանի ղեկավարությանը հաջողվում է միանգամից մի քանի ուղղությամբ զարգացնել հաջողությունը և միավորել աշխարհի տարբեր երկրների՝ իր Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու, Մետաքսի թվային ճանապարհի , Մետաքսի Առողջապահական ճանապարհի շրջանակներում։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Չինաստանը կարողանում կազմակերպել մի քանի ուղղություններով նման բարդ գործունեություն։ Հինգ տարի ապրել, աշխատել եմ հյուրընակլ Չինաստանում, սովորել եմ Չինաստանի լավագույն բուհերից մեկի՝ Նանկինի համալսարանի  ասպիրանտուրայում, կարող եմ փաստել, որ Չինաստանի հաջողության մեջ մեծ է գիտության դերը, քանի որ այնտեղ համալսարանների, գիտական կենտրոնների, գիտնականների աշխատանքը համակցված է երկրի տնտեսության, միջազգային հարաբերությունների ոլորտներում գործունեության հետ։ Սա է պատճառը, որ օգտագործելով չին ժողովրդի ահռելի մտավոր ներուժը չինական կառավարությանը հաջողվում է շարունակական պահել երկրի տնտեսական, տեխնոլոգիական զարգացումը։ Հայ-չինական հարաբերություններում կա ահռելի պոտենցիալ, որն անհրաժեշտ է զարգացնել արդյունավետ աշխատանքի միջոցով։ Համոզված եմ, որ ՉԺՀ դեսպան Ֆան Յոնինհաջողվելու է զարգացնել հայ-չինական հարաբերությունները, հասցնել համագործակցությունը մի նոր, բարձր մակարդակի։

Այս գիտաժողովը, որը կազմակերպվել է Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի , ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից՝ ունենանլով Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությունը, նպատակ ունի միավորել, թե՛ հայ, թե՛ այլազգի մեր գործընկերներին, ովքեր հետազոտում են Չինաստանի տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը։ Իրականում այս գիտաժողովն ունի մեծ կարևորություն, քանի որ հենց այսպիսի բարձր մակարդակի, ինտելեկտուալ քննարկումների միջոցով է հնարավոր հասկանալ Չինաստանը, ուղիներ գտնել այս երկրի հետ հարաբերությունները, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ բնագավառներում զարգացնելու համար, պատրաստել գիտական աշխատանքներ, գործնական առաջարկություններ։

Գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՉԺՀ դեսպան պարոն Ֆան Յոնին։  Շնորհակալություն եմ հայտնում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի համակազմակերպիչ պարոն Ռոբերտ Ղազարյանին, ում հետ վերջերս կնքեցինք փոխըմբռնման հուշագիր (Memorandum of understanding) և այս միջոցառման համատեղ կազմակերպումն է էլ հենց այդ ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ է։ Շնորհակալություն եմ հայտնում նաև բանախոսներին, ովքեր մեզ  են միացել Չինաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Արաբական միացյալ էմիրություններից , Վրաստանից և այլ երկրներից։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ձեզ հարգելի հյուրեր, որ ժամանակ եք հատկացրել և ներկա եք այս միջոցառմանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: