5

«Չինաստանի կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միության» ստեղծման և անդամակցության մասին

Հարգելի՛ Չինաստանի կրթական և հետազոտական ծրագրերի շրջանավարտներ,

ուրախալի է այն փաստը, որ շատերը վերադարձել են Հայաստան և շարունակում են աշխատանքը մասնագիտական ուղղությամբ: Շատերս իրար ճանաչում ենք դեռ «Չինաստանի հայկական ուսանողական միությունից» և «Չինաստանի Հայկական համայնքից», միասին անցած ճանապարհ ունենք: Ժամանակն է վերականգնել կապերը, համախմբել ուժերը, ինչպես նաև վերականգնել մեր հավաքույթներն ու երեկույթները, որոնց ընթացքում կհանդիպենք հին ընկերների հետ, կծանոթանանք նոր ընկերների հետ: Միության հիմնական նպատակը կլինի մասնագիտական ոլորտում միմյանց օժանդակելը, տարբեր տարիների շրջանավարտների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը,  Չինաստան ուսման մեկնող և այնտեղ գտնվող ուսանողներին օժանդակելը, խորհրդատվությունը տրամադրելը, Չինաստանից վերադարձող ուսանողներին օժանդակելն ու օգնելը, որ նրանք կարողանան աշխատանք գտնել և մնալ Հայրենիքում:Ժամանակ առ ժամանակ հանդիպումների, դասախոսությունների, փորձի փոխանակման, ճանաչողական միջոցառումների կազմակերպումը:

2023 թվականի հունիսի 23-ին ժամը 19:10 տեղի կունենա առաջին հիմնադիր ժողովը:

Մասնակցության և անդամակցության համար կարող եք գրել info@chinastan.org հասցեին:

Անհրաժեշտ է մինչև հունիսի 21-ը նամակում հայտնել «Չինաստանի կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միությանն» անդամակցելու մասին: Անհրաժեշ է նշել Չինաստանում ուսումնառության տեսակը՝ բակալավրիատ, մագիստրատուրա, դոկտորանտուրա, հետ-դոկտորոկան, կցել փաստը հաստատող փաստաթղթի պատճեն: Անդամակցել կարող են նաև Չինաստանում գտնվող ուսանողներն ու հետազոտողները, նիստին կարող են ներկայանալ առցանց:

Պատասխան նամակով ձեզ կհայտնեն միջոցառման վայրը, կուղարկեն հրավերք, որը կապահովի ձեր մուտքը և մասնակցությունը հանդիպմանը:

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading