Այսուհետ կինը կղեկավարի Կորեայի Հանրապետությանը
2015թ. փետրվարի 25-ին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցավ Պարկ Գեյուն-Հուեյի երդմնակալության արարողությունը: Պարկը հավաքել էր 51.6% 18-րդ նախագահական ընտրություններում:ԿՀ-ի պատմության մեջ առաջին անգամ նախագահ դարձավ կին, որն իր թիմի առջև խնդիր է դրել ԿՀ-ի տնտեսության զարգացումը, կորեացիների կենսամակարդակի բարելավումը, կրթական համակարգում բարեփոխումները, միասնական և ապահով հասարակության ստեղծումը, Կորեական թերակղզում խաղաղության ամրապնդումը:Պարկի հիմնական խնդիրներն են՝ տնտեսական դանդաղ աճի հաղթահարումն ու Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության հետ հարաբերությունների բարելավումը, որը հարցականի տակ դրեց ԿԺԺՀ-ն՝ կատարելով միջուկային զենքի նոր փորձարկումներ:ԿՀ-ն տարածքային խնդիրներ ունի նաև Ճապոնիայի հետ կապված Դոկդո կղզյակների հետ:
Նախագահ Պարկն իր երդմնակալության արարողության ժամանակ հաստատեց ԿՀ-ի պատրաստակամությունը ԿԺԺՀ-ի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ: ԿԺԺՀ-ն ներկայումս գտնվում է տնտեսական ծանր իրավիճակում, միջուկային զենքի փորձարկումների պատճառով այս երկիրը ենթարկվում է ճնշումների միջազգային հանրության կողմից: ԿՀ-ի հետ հարաբերությունների բարելավումը հնարավորություն կտա դուրս գալ ծանր իրավիճակից և ստանալ ԿՀ-ի նախագահ Պարկի խոստացած հումանիտար օգնությունը: Ներկայումս Կորեական թերակղզին կարելի է համարել Հեռավոր Արևելքի պայթունավտանգ կետերից մեկը, որտեղ բախվում են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի շահերը: Եթե ԿՀ-ին հաջողվել է ստեղծել զարգացած տնտեսություն, բայց անվտանգության առումով կախված է ԱՄՆ-ից, ապա ԿԺԺՀ-ն ստեղծել է հզոր բանակ, ունի միջուկային զենք, բայց տնտեսապես կախված է Չինաստանից եկող տնտեսական և հումանիտար օգնությունից: Նախագահ Պարկի իշխանության գալով նոր հնարավորություն է ստեղծվել վերսկսել բանակցությունները և բարելավել հարաբերությունները երկու Կորեաների միջև, որում մեծապես շահագրգռված է նաև Չինաստանը, քանի որ եթե ԿՀ-ն համոզված չլինի իր անվտանգության ապահովման մեջ, ապա հնարավոր է ԱՄՆ-ի ռազմական ներկայութան մեծացումը Կորեական թերակղզում, որում առաջին հերթին շահագրգռված չեն Չինաստանն ու Ռուսաստանը:
ՀԿ-ն ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992թ. փետրվարի 21-ին: Հայաստանը Կորեայի Հանրապետությունից ներկրում է մեքենաներ, էլեկտրական սարքավորումներ, քիմիական նյութեր, արտահանում է հանքաքար, իրեր քարից:
Leave a Reply