ԻՆՉ ԵՆ ՈՒՏՈՒՄ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ կամ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Անահիտ Պարզյան
ԻՆՉ ԵՆ ՈՒՏՈՒՄ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ կամ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Մեկ տարի առաջ, երբ որոշ ժամանակով տեղափոխվում էինք Չինաստան. կային բաներ, որ անհանգստացնում էին ինձ, փաստորեն գնում է մի երկիր, որի լեզուն չգիտեի, ու այնքան չգիտեի, որ չէի կարող անգամ բարև ու ցտեսություն ասել, բայց սա ինձ համար ամենասարսափելին չէր, ի վերջո ոտ ու ձեռով մի բան կասեի կամ կհասկանայի/չնայած հետո Չինաստանում պարզ դարձավ, որ ոտուձեռի լեզուն էլ է տարբեր/…ինձ համար ամենից շատ անհանգստանալու առիթ էր սնունդը. ինչ է ուտելու իմ ընտանիքը, և ինչ եմ պատրաստելու իմ ընտանիքի համար Չինաստանում: Շամփուրների վրա մատուցվող սողունների տեսականին, էկզոտիկ սարդերի՝ հատուկ սոուսներով պատրաստված խորտիկները, որդերի՝ իտալական մակարոնեղենին շատ նման փլավների գունեղ ու բազմաքանակ նկարները, որ առկա են համացանցում, շատ մութ ու կասկածելի տպավորություն էին թողնում չինացիների ճաշատեսակների ու նախասիրությունների մասին:
Հետաքրքիրն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ աշխարհի գրեթե բոլոր ծայրերում չինակական ռեստորաններ են բացվում ու մեծ համբավ վայելում համեղ կերակրատեսակների բազմազանությամբ, այնուամենայնիվ, կարծրատիպերի պատճառով չինական ուտելիքը ասոցացվում է սողունների ու միջատների հետ:
Չինացիների՝ միջատներ, սողուններ ուտելու երևույթը առանձնահատկություն է, որ մեծ հետարքրություն է վայելում: Այն, որ չինացիներն իսկապես իրենց ազգային խոհանոցում ներառում են նաև վերոնշյալ կենդանիներին, դա փաստ է, բայց արդյոք նրանք այդ ճաշատեսակները ընդգրկել են նաև իրենց առօրյայում: Ինչպիսի ճաշատեսակներ են ուտում շարքային չինացիները առավոտյան, ճաշին և երեկոյան՝ օձի ֆիլեով ձվածեղ, մրջուններով և թարմ ջրիմուռներով աղցան, լոտուսի արմատներից քամած թարմ հյութ առավոտյան, որդերի փլավ ու տապակած թունավոր սարդ ճաշին, իսկ վերջում՝ ընթրիքին՝ բզեզների խորտիկներ…..այսդպիսին է արդյոք չինացիների ճաշացանկը:
Փաստեր կան, որ այսպիսի ճաշացանկով սնվող չինացիները քիչ չեն, բայց դե հիմնականում չինացիները սնվում են այնպես, ինչպես բոլորս՝ մսեղեն, չէ չէ, սարդի ու օձի չէ, տավարի, խոզի ոչխարի, բադի հավի, նապաստակի, ձկնեղեն ու ծովային ուտեստների մեծ տեսականի, բանջարեղեն, մրգեր և այլն:
Առաջին երեք օրերը Չինաստանում այս ամենից ոչ մի բան էլ չէի գտնում, սնվում էինք միայն ռեստորաններում, պատվիրում էինք ըստ նկարների, քանի որ անգլերեն թարգմանությունը շատ հազվադեպ էր առկա, իսկ սպասարկողները չէին էլ հասկանում ոչ մի բառ անգլերեն, դե օրինակ հավի մսով որևէ ուտեստ պատվիրելու համար, ստիպված նկարեցի մի հավիկ անձեռոցիկի վրա: Դա հիմա է ծիծաղելի, բայց այն ժամանակ այդ գեղարվեստական հաղորդակցությունը միակ տարբերակներ էր ուտելիք պատվիրելու: Այն որ կարելի էր բառերը նայել ինտերնետում, դա մենք արդեն փորձել էինք, խնդիրը նրանում է, որ չինարեն բառերը շատ բարդ է արտասանել չինարեն լեզվում առկա չորս տարբեր արտասանական տոների պատճառով, այսինքն նույն վանկը տարբեր տոներով արտասանելու դեպքում բացարձակապես տարբեր բառերի նշանակություն կունենա: Դե, այդպես էլ պատահում էր, իրենք մեզ չէին հասկանում, իսկ մենք զարմանում էինք, թե ինչ կա չհասկանալու, չինարեն եմ չէ խոսում: Ես հույսս կորցրել էի, որ կկարողանամ մի դիետիկ ապուր պատրաստել, քանի որ ռեստորանի ճաշատեսակները բավականին կծու էին, չնայած, ինչ խոսք, շատ համեղ էին, ու մատուցվում էին հատուկ ինչ-որ թեյի հետ, որ խմում էիր ու միանգամից կարգավորվում էր համերը, ողջ կծվությունն ուղղակի մարում էր:
Որոշ ժամանակ անց գտանք նաև սննդի մեծ խանութները, ինչու գտանք, քանի որ ոչ մի վահանակ չկար, որ ցույց կտար, որ այդտեղ կա սննդամթերքի խանութ, համենայն դեպս այն լեզվով, որ մենք կհասկանայինք, իսկ դրսից դա հասարակ շենք էր, որի կողքով կանցնեիր ու մտքովդ էլ չէր անցնի, որ դա սննդամթերքի խանութ է: ԵՎ այսպես, Չինաստանի ութ միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքներից մեկում հայտնաբերեցինք մեծ սննդամթերքի խանութներից մեկը: Ինչն էլ ենթադրվում էր, ամեն ինչ շատ առատ էր, գունեղ ու տարրատեսակ. մրգերի պասաժները ձգվում էին տասյակ մետրերով, մրգերի ու բանժարեղենի լայն տեսականի: Այնքան շատ նոր ու զարմանալի մրգեր ու բանջարեղեն կար, արմատներ ու սնկեր, տերևներ ու այլ կանաչեղեն, տասնյակ տեսակի բրինձ, այլ հատիկավորներ, որոնցից շատ-շատերը երևի կան միայն Չինաստանում, չարազ ու թեյեր, ձկներ, օձեր, խխունջներ, ծովաձիուկներ տարբեր չափերի ու գույների, մի խոսքով այն ամենը, ինչ կուրախացներ այն մարդուն, ով չի ուզում և չի էլ կարող փոխել իր սովորական սննդակարգը: Այս առատությունից ու բազմազանությունից պարզ էր դառնում, որ անկախ նրանից, թե որ երկրից ես, ինչ համային նախասիրություններ ունես, Չինաստանում կկարողանաս հագեցնել ախորժակդ:
Այս մթերային խանութներում մարդիկ, սովորականի նման, գնում էին հենց այն, ինչ մենք սովոր ենք տեսնել ու գնել, դե… համարյա ամեն ինչ…կան բանաջարեղենի, մրգերի կամ ջրիմուռների, բրձի տեսականի, որ մենք իսկապես չգիտենք, թե ինչ է, և ինչպես դա պատրաստել: Հաջորդ հոդվածներից մեկում այնպայման կանրադառնամ այդ հետաքրքիր տեսականուն նույնպես: Հայավարի առևտուր անելուց հետո ուրախ գնացիք տուն և պատրաստեցի ամառային դոլմա:
Ինչ վերաբերվում է կիլոգրամով միջատներին ու սարդերին՝ արդեն մոտ մեկ տարի ապրում եմ Չինաստանում, այնուամենայնիվ, ոչ մի սննդամթերքի խանութում չեմ տեսել, որ վաճառեն կիլոգրամով բզեզ, կամ սարդ կամ մի այլ սողուն…ոչ էլ հասարակական սննդի սպասարկման կետերի ճաշացանկում է ներառված այդ տեսականին, մեր չինացի ընկերներն էլ ոչ մի անգամ չեն խոսել իրենց՝ այդ տեսակ ճաշատեսակների նկատմամբ ունեցած նախասիրությունների մասին: Այդ յուրահատուկ տեսականին առկա է որոշ քաղաքաներում, դե օրինակ Պեկինում, Շանհայում, այն թարմ-թարմ պատրաստվում ու վաճառվում է և քիչ քանակությամբ չի վաճառվում, մասնավորապես զբոսաշրջիկների շրջանում. շատերն են իրենց կամքի ուժը հենց բզեզ ուտելով ստուգում….Դա, սակայն, առօրյա ուտելիք չի, և նույնքան տարօրինակ ու յուրահատուկ է, որքան, ասենք, Գյումրու քյալան, կամ տավարի լեզուն, որի տեսքից միայն ես սարսափում եմ, ունենք նաև շատ այլ տարօրինակ ուտեստներ…
Այս ամենի առանձնահատկությունն այն է, որ պարզ է դառնում, որ մարդիկ աշխարհի այս մասում ապրում են ճիշտ այնպես, ինչպես մարդիկ աշխարհի այլ մասերում, ուղղակի նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Ճիշտ այնպես, ինչպես մենք զարմանում ենք բզեզ կամ սարդ ուտողների վրա, իրենք էլ Չինաստանում զարմանում են հենց այդ երևույթի վրա: Մի առանձնահատկություն կա, սակայն, որ մեր զարմանքը նրանց զարմանքից զանազանում է. Չինաստանի բնակչյությունն այնքան շատ է, և այնքան իրարից տարբեր ու յուրահատուկ ազգեր, ազգուցություններ կան, որ մարդիկ շատ հանդուրժող են դարձել տարիների ընթացքում և ավելի քիչ են զարմանում քան մենք:
Չինաստանի ուտեստները, կամ ուտեստները Չինաստանում շատ համեղ են, հետաքրքիր ու բազմազան, ճիշտ այնպիսին, ինչպիսին Չինաստանի դարավոր ու իմասնտուն բնակչյությունն է՝ յուրահատուկ, ամբողջովին չբացահայտված, հաճելիորեն զարմանալի ու հիանալի:

Հ.Գ. 1 զետեղում եմ որոշ նկարներ պատմածս ավելի պատկերավոր և գունեղ դարձնելու համար:
Անահիտ Պարզյան
Հ.Գ. 2. գրավեց ու հետաքրքրեց չինական խոհանոցը, ուրեմն ևս վայելեք այս տեսանյութը չինական խոհանոցի նրբության, առաանձնահատկության, յուրահատկության վերաբերյալ:.

Photo0700Photo0701Photo0702Photo0703Photo0706Photo0707Photo0708Photo0709Photo0710Photo0711Photo0712Photo0712Photo0713Photo0714Photo0715Photo0716Photo0726Photo0727Photo0728Photo0731Photo0734Photo0733Photo0735Photo0736Photo0780Photo0789Photo0781Photo0787Photo0787Photo0790

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s