Հեռավոր Արևելքի հայերը հավաքույթ ու պատարագ անց կացրեցին
Ըստ Չինաստանում հայկական համայնքի տարածած մամլո հաղորդագրության, 2014.թ. հունվարի 10-ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռավոր Արևելքի հայկական համայնքները միասին տոնեցին Սուրբ Ծնունդը:
Թայլանդում հայկական պատարագ տրվեց Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի առաջնորդությամբ:
Եպիսկոպոս Նաջարյանը նշեց, որ հուզումնալից է տեսնել Հեռավոր Արևելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հավատքը:
Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Արտո Արթինյանը նշեց, որ Հեռավոր Արևելքում հայկական համայնքները մեծանում են, և շատ կարևոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները:
Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր:
Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշեց. << Ի շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Հեռավոր Արևելքում հայկական համայնքներն արագորեն մեծանում են:
Հեռավոր Արևելքում հայկական համայնքներով հետաքրքվողները կարող են այցելել հետևյալ կայքեր:http://www.chinahay.com, http://www.armenianconsulatethailand.com, http://www.armeniansinasia.org
Leave a Reply