China-Eurasia News Ticker

ՉԻՆԱՀԱՅԻ և ՀԱՀ-Ի ՏՐԱՄԱԴՐԱԾ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՇՆՈՐՀԻՎ ՉԻՆՈՒՀԻ ՉԵՆՉԵՆԸ ԿՍՈՎՈՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պեկինի գրաֆիկական հաղորդակցության ինստիտուտի ուսանողուհի Չենչեն Վանգն ուսումը կշարունակի ՀՀ-ում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում:

Չենչենը Չինաստանի Հայկական համայնքի և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից հայտարարված կրթաթոշակային մրցույթի հաղթողն է: «Սա նաև երախտագիտության քայլ է Չինաստանին, որն անցած դարերի ընթացքում առատաձեռնորեն ու մեծահոգաբար է հյուրընկալել հայերին»,- իր խոսքում նշել է Չինաստանի Հայկական համայնքի խորհրդական Հենրի Արսլանյանը:

Իր սպասումների մասին խոսելիս Չենչենը նշել է, որ ակնկալում է նոր բացահայտումներ ու հնարավորություններ, հետաքրքիր կրթական միջավայր: Նա որոշել է շարունակել հայերենի դասերը, ինչպես նաև ուսումնասիրել հայ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները: «Հուսով եմ՝ հնարավորություն կունենամ զբաղվել հայկական գորգագործությամբ, ինչպես նաև ուզում եմ տեսնել Արարատ լեռը»,-հավելել է Չենչենը:

Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր խոսքում կարևորել է երկու ազգերի միջև ուսումնական ծրագրերի շնորհիվ հարաբերությունների զարգացումը:

3img_2500-2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: