China-Eurasia News Ticker

Չինաստանի Հայկական համայնքը կազմակերպել է շախմատի առցանց առաջնություն

2017թ․ մարտի 12-ից-24-ը  Չինաստանի Հայկական համայնքում (ՉինաՀայ) տեղի ունեցավ շախմատի առաջին առցանց առաջնությունը։ Այս միջոցառմանը մասնակցեցին Չինաստանի Նանջինգ, Հոնկոնգ, Սիան, Դալիան, Պեկին, Շանհայ քաղաքներում բնակվող շախմատասեր հայերը։

Լարված ու դիտարժան պայքարից հետո առաջնության հաղթող ճանաչվեց Ալբերտ Ոսկանյանը (Հոնկոնգ), երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուբեն Գալստյանը (Դայլան), իսկ երրորդ տեղը գրավեց Ռոզա Բաբայանը (Պեկին)։

Ինչպես նշեց Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանը․ «Շախմատի առաջնությունը կազմակերպվեց նորագույն տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, որի արդյունքում, ինտելեկտուալ խաղի շուրջ համախմբվեցին հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող հայորդիներ։ Մենք՝ հայերս, առանձնահատուկ վերաբերմունք ունենք շախմատի նկատմամբ,  և այս սիրված խաղը պետք է օգտագործել նաև որպես միավորող գործոն»։

12-rd3-rd.jpgChess 2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: