Տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի 2017թ․ հինգերորդ նիստը
2017թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի (ՉինաՀայ) Գործադիր մարմնի ընթացիկ տարվա թվով հինգերորդ նիստը: Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվեց Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի հետ համագործակցության հարցը, ՉինաՀայի խորհրդանշաններով հուշանվերների արտադրման հարցը, հաշվապահության հետ կապված անհրաժեշտությունները, ՉինաՀայի կողմից կազմակերպվող Համահայկական առցանց գիտաժողովի կազմակերչական խնդիրներին առնչվող հարցերը, Լրագրի հինգերորդ համարը տպագրելու հարցը և այլն։
Որոշվեց հունիս ամսվա գործողությունների պլանը, գործադիր մարմնի անդամները հանձնարարականներ ստացան։
Leave a Reply