Մհեր Սահակյան. ««Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին և Հայաստանի իրական հնարավորությունները»
Քննարկման ժամանակ: Ձախից՝ աջ. Ա. Գևորգյան, Գ. Սարուխանյան, Ս. Դավթյան, Մ. Սահակյան,
Բ. Պողոսյան, Դ. Մանասյան, Վ. Պետրոսյան, Ա. Դավթյան:
2017 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպվեց ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, արևելագետ-միջազգայնագետ Մհեր Սահակյանի ««Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին և Հայաստանի իրական հնարավորությունները» թեմայով կլոր սեղան-քննարկումը:
Բանախոսն իր գիտական ատենախոսությունը («միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ) պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում։
Կլոր սեղան-քննարկումը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը: Մասնակցում էին ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը, ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ՌՊԱԿԱի-ի Գիտաուսումնական կենտրոնի պետ Աննա Գևորգյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ տ.գ.թ. Ազատ Դավթյանը և պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, մայոր Առլեն Շահվերդյանը:
Հիմնական բանախոս Մհեր Սահակյանը խոսեց Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց Հայաստանի մասնակցության հեռանկարներն այդ նախաձեռնությանը։ Նա նաև հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե ինչպես Հայաստանը կարող է ընդգրկվել չինական տնտեսական այս մեգանախագծում և թե ինչպիսի հեռանկարներ կան հայ-չինական ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» ծրագրի շրջանակներում։
Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:
Աղբյուրը՝«Razmavaraget.wordpress.com»
Leave a Reply