Մհեր Սահակյան.«Չինաստանի հայկական համայնքի գործունեությունն ու նպատկները: Հայկական «փափուկ ուժի» պոտենցիալը Հեռավոր արևելքում»
2017թ․ դեկտեմբերի 19-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ Մհեր Սահակյանը ներկայացրեց Չինաստանի հայկական համայնքի գործունեությունն ու նպատկները, Հայկական «փափուկ ուժի» պոտենցիալը Հեռավոր արևելքում։
Բանախոսն իր գիտական ատենախոսությունը («միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ) պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի (Nanjing University) միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում։ Նա ղեկավարում է ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամը, գիտնական-վերլուխաբան է ՊՆՊԱՀՀ-ում։
Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:
Leave a Reply