China-Eurasia News Ticker

Մհեր Սահակյանն ու Աննա Գևորգյանը ՊՆՊԱՀՀ-ում ներկայացրեցին «Իրանում ծավալված հակակառավարական ցույցերի պատճառներն ու առանձնահատկությունները»

Ձախից՝ աջ. Վ. Գեղամյան, Ա. Դավթյան, Վ. Պետրոսյան, Ա. Գևորգյան, Մ. Սահակյան, Բ. Պողոսյան,
Դ. Մանասյան, Գ. Աղաջանյան

2018 թ. հունվարի 19-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպվեց նույն կենտրոնի գիտնական-վերլուծաբան, արևելագետ-միջազգայնագետ, ք.գ.թ. Մհեր Սահակյանի «Իրանում ծավալված հակակառավարական ցույցերի պատճառներն ու առանձնահատկությունները, միջազգային արձագանքը» և ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ, իրանագետ Աննա Գևորգյանի «Իրանի ներքաղաքական ներկա իրավիճակի վերլուծություն. բողոքի ցույցերի խորապատկերը» թեմաներով հետազոտությունների քննարկումը:

Մհեր Սահակյանն իր գիտական ատենախոսությունը՝ «Չինաստանի քաղաքականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի և ԿԺԺՀ-ի միջուկային հիմնահարցերի շուրջ» վերնագրով պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում։

Աննա Գևորգյանը ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ասպիրանտ է, ատենախոսություն է գրում Այաթոլլահ Խոմեյնիի գաղափարախոսության կրոնա-դիցաբանական առանձնահատկությունների մասին։ Աննա Գևորգյանը այցելու հետազոտող է եղել Արիզոնայի պետական համալսարանում, գիտաշխատող է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում, մի քանի գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Հայաստանի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ ու Ռուսաստանի մի քանի ԲՈՒՀ-երում ու գիտական կենտրոններում։

Քննարկումը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը: Մասնակցում էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ տ.գ.թ. Ազատ Դավթյանը, պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը, պ.գ.թ Վարուժան Գեղամյանը և Գրիշա Աղաջանյանը (ՊԱՀՀ-ի ասպիրանտ), ինչպես նաև ՊԱՀՀ-ի ՌՊԱԿԱի-ի Գիտաուսումնական կենտրոնի որակի ապահովման մասնագետ, մեթոդիստ Վանիկ Մելքոնյանը:

Հիմնական բանախոսներից Աննա Գևորգյանը ներկայացրեց Իրանում տեղի ունեցած իրադարձությունների հիմնական առանձնահատկությունները, դրանք համեմատեց Իրանում նախկինում տեղի ունեցած շարժումների հետ, քննարկեց ներքաղաքական այն խնդիրները, որոնք կարող էին հանգեցնել տնտեսական ու քաղաքական ճգնաժամի, անդրադարձավ ցույցերի կազմակերպման մեջ մեղադրվող ենթադրյալ ներքին ու արտաքին ուժերին, քննարկեց բողոքի ցույցերին կանանց մասնակցության հարցը։ Գևորգյանը խոսեց նաև բողոքի ցույցերի վերաբերյալ մեդիա դաշտում առկա ծուղակների, ապատեղեկությունների ու մեդիա-պրոպագանդայի մասին։

Հիմնական բանախոսներից Մհեր Սահակյանը ներկայացրեց Իրանում ծավալված հակակառավարական ցույցերի պատճառներն ու առանձնահատկությունները, ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ անդամների և Գերմանիայի դիրքորոշումը Իրանում ծավալված իրադարձությունների վերաբերյալ, խոսեց ցույցերը ԱՄՆ-ի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դեմ օգտագործելու  ռազմավարության մասին։ Անդրադարձավ Թվիթերի և Թելեգրամ սոց. ցանցերի դերին Իրանական ցույցերում, Չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակահատվածում իրանական վարչակարգում անհրաժեշտ փոփոխությունների մասին: Նա հանդես եկավ նաև մի շարք առաջարկություններով, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանն Իրանում ներքաղակաքական իրավիճակի ապակայունացման դեպքում:

Հիմնական բանախոսների զեկուցումներից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

Աղբյուրը՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: