China-Eurasia News Ticker

Մհեր Սահակյան. ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակները, ազդեցությունն ու անվտանգային գործոնը»

Ձախից՝ աջ. Գ. Աղաջանյան, Ա. Դավթյան, Վ. Գեղամյան, Վ. Պետրոսյան, Հ. Քոթանջյան, Մ. Սահակյան, Բ. Պողոսյան, Դ. Մանասյան, Մ. Փարվանյան, Ա. Գևորգյան:

2018 թ. մարտի 1-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՊԱՀՀ-ի Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպված սեմինար-քննարկումը՝ ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) նախաձեռնության նպատակները, ազդեցությունն ու անվտանգային գործոնը» թեմայով:

Սեմինարի բանախոս, ք.գ.թ. (Չինաստան) Մհեր Սահակյանը* խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների ու համաշխարհային գործընթացների վրա դրա ազդեցության մասին: Ըստ բանախոսի՝ իրագործելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»՝ Չինաստանը փորձում է ստեղծել Արևմուտքից անկախ կերպով գործող առանձին քաղաքական-տնտեսական բևեռ:

Նա ներկայացրեց Չինաստանի անվտանգությանը սպառնացող վտանգներն ու, թե ինչպե՞ս է Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով փորձում ամրապնդել սեփական անվտանգությունը:

Մհեր Սահակյանը հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտագործել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած սկզբունքները, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը չփորձեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ընձեռնած հնարավորություններն օգտագործել ՀՀ-ին մեկուսացնելու նպատակով:

 

This slideshow requires JavaScript.

Հատվածներ՝ Մ. Սահակյանի «Power Point» ձևաչափով զեկուցումից:

Զեկուցման ընթացքում բանախոսը կարևորեց Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) – ՄԳՄՃ համակցման ընձեռնած հնարավորությունների օգտագործումը՝ չինական ներդրումներ կատարելու գործում:

Հեղինակը Չինաստանի ՄԳՄՃ նախաձեռնությունն ուսումնասիրել էր նաև միջազգային հարաբերությունների տեսությունների մեթոդներով, որոնց գործածումը հնարավորություն է տալիս հասկանալու ՄԳՄՃ-ի գաղափարական հենքն ու դրա իրագործման համար Չինաստանի օգտագործած ռազմավարությունները:

Սեմինարը վարում էր ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը: Մասնակցում էին ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը, տ.գ.թ. Ազատ Դավթյանը և ՊԱՀՀ-ի ասպիրանտ Գրիշա Աղաջանյանը, ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ Աննա Գևորգյանը, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, մայոր Առլեն Շահվերդյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հայցորդ Մհեր Փարվանյանը:

Հիմնական բանախոսի զեկուցումից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

Նյութը պատրաստեց՝ Առլեն Շահվերդյանը

dsc_5768* Մհեր Սահակյան,  քաղաքական գիտությունների թեկնածու (Չինաստան): Իր գիտական ատենախոսությունը՝ «Չինաստանի քաղաքականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի և ԿԺԺՀ-ի միջուկային հիմնահարցերի շուրջ» թեմայով, պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում։ Մ. Սահակյանը ՊԱՀՀ-ում անցկացրել է նաև ««Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին և Հայաստանի իրական հնարավորությունները» և «Իրանում ծավալված հակակառավարական ցույցերի պատճառներն ու առանձնահատկությունները» (համահեղինակությամբ) վերնագրերով սեմինարները:

 

 

Հղումը՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: