China-Eurasia News Ticker

Մհեր Սահակյանը ներկայացրեց իր հետազոտությունը Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում

2018թ. ապրիլի 19-ից-20-ը Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Կորեայի վերաբերյալ հետազոտություններին։

Մոսկվայի պետական համալսարանի հատուկ հրավերքով Մոսկվա էին ժամանել հետազոտողներ տարբեր գիտական կենտրոններից՝ ներկայացնելու իրենց ուսումնասիրությունները: Այս գիտաժողովի «Պատմություն և քաղաքագիտություն» բաժնում բանախոսելու համար հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի տնօրեն, ք․գ․թ․ Մհեր Սահակյանը: Նա ներկա պրոֆեսորադասախոսական կազմին, հրավիրյալ հետազոտողներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Իրանական և Հյուսիս կորեական միջուկային հիմնարացերի շուրջ ծավալվող իրադարձությունները և դրանց ազդեցությունը մեկը մյուսի և միջազգային անվտանգության վրա։

Բանախոսների թվում էին Քեմբրիջի համալսարանից, Լոնդոնի համալսարանից (Մեծ Բրիտանիա), Սանկտ Պետերբուրգի համալսարանից, Մոսկվայի պետական համալսարանից, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից, Ռուսաստանի ազգային ակադեմիայից (Ռուսաստան), Կոերայի հետազոտությունների ակադեմիայից (Հարավային Կորեա), Ղազախստանի միջազգային հարաբերությունների համալսարանից (Ղազախստան) և այլ հետազոտական կենտրոններից հրավիրված գիտնականներ:

Ակադեմիական գիտաժողովի «Պատմություն և քաղաքագիտություն» բաժնի նիստերը նախագահում էր   պ․գ․թ․, պրոֆեսոր Կոստանդին Ասմոլովը (Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ,  Ռուսաստանի ազգային ակադեմիայի Հեռավոր արևելքի հետազոտությունների ինստիտուտ)։

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհն է։

This slideshow requires JavaScript.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: