5

Մհեր Սահակյանը խոսեց«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ» ՑԱՄԱՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԵՑ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ, «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԵՏԱՔՍԻ ԾՈՎԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2018թ․ սեպտեմբերի 20-ին Երևանում մեկնարկեց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի,  ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։

Սեպտեմբերի 21-ին դասախոսություն կարդաց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը։

Բանախոսն իր գիտական ատենախոսությունը («միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ) պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Հեղինակել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոնդոնի Թագավորական քոլեջ, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում, ՄԱԿ-ում։

 Մհեր Սահակյանը խոսեց Չինական «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ» ՑԱՄԱՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԵՑ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ, «21-ՐԴ ԴԱՐԻ ՄԵՏԱՔՍԻ ԾՈՎԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

 

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading