5

Անահիտ Պարզյանը խոսեց Չինաստանի կիբերանվտանգության մի շարք հարցերի շուրջ

2018թ․ սեպտեմբերի 22-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ Անահիտ Պարզյանը խոսեց  Չինաստանի կիբերանվտանգության մի շարք հարցերի շուրջ  :

Ունկնդիրներն ընդհանուր պատկերացում ստացան Չինաստանի վարած կիբերանվտանգային քաղաքականության մասին, թվային ծառայությունների մատուցման համակարգի վերաբերյալ և այլն։

Բանախոսն իր գիտական ատենախոսությունն կիբերանվտանգության վերաբերյալ պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա մի շարք գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել  Նանծինի, Ֆուդանի և այլ համալսարաններում։

Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

This slideshow requires JavaScript.

 

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading