Մենք նույնպես Չինաստանին առաջարկելու բան ունենք
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանի տեղը դրանում
Հայ-չինական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն։ Թեեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, սակայն այդ ուղղությամբ դեռեւս շատ աշխատանք կա անելու։
Ներկայումս համաշխարհային աշխարհակարգում տեղի են ունենում հետաքրքիր գործընթացներ. նախ՝ այն փոփոխվում է եւ փոփոխողներից մեկը հենց Չինաստանն է։ Եթե մինչեւ Դոնալդ Թրամփը ԱՄՆ—ն այն երկիրն էր, որը պաշտպանում էր համաշխարհայնացումը, ապա այսօր Թրամփը խոսում է պրոտեկցիոնիզմի մասին, իսկ Չինաստանը, որին հատուկ էր մեկուսացումը, ընդհակառակը՝ դարձել է համաշխարհայնացման ջատագովը։
«Չինաստան—Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ եթե ԱՄՆ—ը փորձում է որոշ արգելքներ դնել ազատ առեւտրի մեջ, ապա Չինաստանն ազատ առեւտրի կողմնակից է։ Նման զարգացումներն ունեն իրենց պատճառները, մասնավորապես՝ Չինաստանն ամենամեծածավալ արտահանում ապահովող երկիրն է, եւ այդ համատեքստում համաշխարհայնացումը եւ ազատ առեւտուրը նպաստում են արտահանման ծավալների մեծացմանը։ «21—րդ դարում տնտեսությունը դարձել է համաշխարհային քաղաքականության, համաշխարհային գործընթացների կարեւորագույն եւ նշանակալի գործոններից մեկը։ Եթե ուշադրություն դարձնենք մի շարք երկրների դիվանագիտական կառույցներին, ապա այս ոլորտներում նշանակումներ կատարելիս հաշվի է առնվում այն, որ տվյալ կադրը տիրապետի նաեւ համաշխարհային առեւտրի, տնտեսության մասին որոշակի գիտելիքների։ Միայն տվյալ երկրի պատմությունն իմանալը բավարար չէ հաջողություն ապահովելու համար։ Փաստորեն զենքի տիրապետմանը փոխարինում է տնտեսական նվաճումը, ինչու չէ նաեւ մշակութային, որովհետեւ առեւտրի, ապրանքների հետ միասին ներմուծվում են նաեւ տվյալ մշակույթի տարրերը»,–ասաց քաղաքագետը։
2013 թվականին մեկնարկեց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ 2017 թվականի մայիսին տեղի ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համաժողովը, որին Հայաստանը, ցավոք, չմասնակցեց։ Տարբեր երկրներ կարողացան կատարել չինական խոշոր ներդրումներ՝ ներկայացնելով կոնկրետ նախագծեր, իսկ Հայաստանը, որին նույնպես անհրաժեշտ էին այդ ներդրումները, դուրս մնաց գործընթացից։
Այս նախաձեռնության առաջացման տարիներին՝ 2012—2016 թթ. Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն էր կատարել Չինաստանի լավագույն բուհերից մեկում՝ Նանկինի համալսարանում (Nanjing University), պաշտպանել գիտական թեզը միջազգային հարաբերությունների գծով, միեւնույն ժամանակ ղեկավարել Չինաստանի հայկական համայնքը։ Հայաստան վերադառնալուց հետո (2017թ. նոյեմբեր) ծնվել է գիրք գրելու մտահղացումը։ 2018թ. օգոստոսին հայերեն, իսկ այս տարվա փետրվարին արդեն ռուսերեն լույս տեսավ «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» մենագրությունը, որտեղ հեղինակը վերլուծել է նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրության վրա, ինչպես նաեւ կոնկրետ առաջարկություններ ներկայացրել, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի կառավարությունը կկարողանա որոշակի հաջողություններ արձանագրել։ «Մեր հասարակությունը պետք է նկատի ունենա, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախաձեռնություն է, այսինքն՝ չինացիները նախաձեռնություն բառն օգտագործել են, որպեսզի մյուս կողմն էլ նախաձեռնող լինի եւ փորձի իր մասնակցությունն ունենալ։ Մենք բավարար նախաձեռնող չենք, իսկ Չինաստանը ներկայումս առաջարկների պակաս չունի։ Հայաստանի մասին Չինաստանում ինֆորմացիան քիչ է, հետեւաբար մենք ավելի ակտիվ եւ նախաձեռնող պետք է լինենք, ծրագրեր ներկայացնենք չինական կողմին՝ փորձելով ֆինանսավորում ստանալ։ Մինչեւ վերջերս չինացիները լավ չէին պատկերացնում, թե ինչ է Հայաստանը, կոնկրետ պատկերացում չկար, մանավանդ հասարակության շրջանում։ Չինաստանի հայկական համայնքը թե՛ անցյալում, թե՛ ներկայումս փորձում է որոշակի միջոցառումներ անցկացնելով ներկայացնել մեր երկիրը, սակայն դա քիչ է։ Նման երկրում աշխատանքները պետք է ավելի ինտենսիվ դարձնել, այդ թվում՝ նաեւ պետական մակարդակով»,–նկատեց զրուցակիցս։
Սահակյանը ֆինանսաբանկային համակարգում կարեւորում է հայ—չինական բանկի ստեղծումը, որի շնորհիվ Հայաստան ներդրումներ կգան, ինչպես նաեւ հնարավոր կլինի տարատեսակել Հայաստանի բանկային համակարգը, կոնվերտացնել ռենմինբին (չինական տարադրամի պաշտոնական անվանումը) եւ դրամը։ Երբ հայ գործարարները գումար են փոխանցում Չինաստան, ոչ մի հայկական բանկ ռենմինբի գնելու հնարավորություն չի տալիս։ Հետեւաբար նրանք դոլար կամ եվրո են գնում, որից հետո միայն փոխանցում չինացի գործընկերոջը, որպեսզի վերջինս այդ գումարը փոխանակի իր տարադրամով։ Դրա արդյունքում հայ գործարարը միշտ գումար է կորցնում, ինչը ձեռնտու չէ։
Հայաստանի համար հետաքրքրություն կարող է ներկայացնել ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը։ Գիտենք, որ մեր երկիրը ժամանակ առ ժամանակ զենք է ձեռք բերում Չինաստանից, սակայն կարեւոր է «ճիշտ» զենքերի ձեռքբերումը։ «Եթե սովորական զինատեսակներից՝ տանկեր եւ այլն, Չինաստանը հետ է մնում Ռուսաստանից, ապա դրանից ավելի թույլ զենք բերելն իմաստ չունի, իսկ ռուսական զենք մենք ունենք։ Մյուս կողմից՝ չինացիները շատ լավ զարգացրել են ռոբոտաշինությունը՝ ռոբոտացված զենքերը, դրոնները, որոնք 21—րդ դարի ռազմարվեստի կարեւորագույն մասն են կազմում։ Եթե Հայաստանը ոչ միայն գնի, այլեւ կարողանա համագործակցել չինացիների հետ եւ ռազմարդյունաբերական կենտրոն ստեղծի, ապա դրա շուկան էլ կլինի, օրինակ՝ Մերձավոր Արեւելքը»,–շեշտեց արեւելագետը։
Այս տարվա հունվարին Հայաստանի եւ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանվեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ, որն ուժի մեջ է մտել մարտից։ Նման որոշման անհրաժեշտության մասին գրքում նույնպես նշված է։ Հոնկոնգում է գտնվում հայկական մշակութային կենտրոնը, որը գործում է ամբողջ Չինաստանի տարածքում։ Չինաստանի հայկական համայնքի նախկին ղեկավարի խոսքով, տարբեր միջոցառումների ժամանակ թղթաբանության հետ կապված դժվարություններ էին առաջանում Հայաստանի քաղաքացիների համար։ Միեւնույն ժամանակ Հոնկոնգը Չինաստանի կարեւորագույն ֆինանսական, տնտեսական, գիտակրթական կենտրոններից մեկն է, եւ եթե ցանկանում ենք Չինաստանի եւ ընդհանրապես չինական աշխարհի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնել, ապա Հոնկոնգի հետ մուտքի վիզան հանելը լայն հնարավորություններ կընձեռի հայ գործարարներին։ Ի դեպ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանը մեծ տեղ է հատկացրել Հոնկոնգին, որտեղ բացել է գրասենյակ եւ որոշակի գործառույթներ է տվել այդ մարմնին։
Երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու նախապայմաններից է ուղիղ չվերթների իրականացումը, օրինակ՝ Հայաստան—Շանհայ, Հայաստան—Պեկին ուղղություններով, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Ներկայումս Հայաստան— Չինաստան օդային կապը անցնում է Ռուսաստանի կամ մի այլ երրորդ երկրի վրայով, ինչը լրացուցիչ ծախս է դառնում զբոսաշրջիկների համար թե՛ գումարային, թե՛ ժամանակի առումով։ «Պետք է փորձենք ապահովել ուղիղ չվերթ Հայաստանից դեպի Չինաստան եւ հնարավորություն տանք մարդկանց ավելի անմիջական եւ հեշտ շփվելու։ Կառավարությունները կարող են բազմաթիվ համաձայնագրեր ստորագրել, բայց հենց մարդիկ են, որ զարգացնելու են կապերը, հարաբերությունները»,— ասաց Սահակյանը։
Ռուսաստանն ու Չինաստանը 2015 թվականին հայտարարել են, որ համակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Քաղաքագետի խոսքով, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ կազմում է, եւ միեւնույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ուրեմն մենք պետք է խելամտորեն օգտվենք այդ կառույցի ընձեռած հնարավորություններից։ «Եթե որեւէ երկրի հետ կարող ենք հանդես գալ ավելի ուժեղ կառույցի դիրքերից, ապա պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Գրքում կան բազմաթիվ առաջարկներ, թե ինչպես Հայաստանը կարող է օգտագործել ԵԱՏՄ—ի հնարավորությունները Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից օգուտ քաղելու համար»,–ասաց նա։

Նախաձեռնության գումարային արդյունքները
Ըստ որոշ աղբյուրների՝ մինչեւ 2017 թվականը նախաձեռնության շրջանակներում շուրջ 60 մլրդ դոլարի ներդրում է կատարվել, մինչդեռ Չինաստանը նշում է, որ պատրաստ է 1 տրիլիոն ծախսել։ Շատ մեծ է նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» աշխարհագրությունը, այն ձգվում է Հեռավոր Արեւելքից մինչեւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ, անգամ աֆրիկյան մի շարք երկրներ են հայտարարել իրենց մասնակցության մասին։ Արեւելագետի խոսքով՝ նախաձեռնության սկզբնական շրջանում Չինաստանի հիմնական նպատակն է եղել կայունության, տնտեսական զարգացման գոտի ստեղծել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Այդ նպատակով տարածաշրջանում պետք է կառուցվեին տրանսպորտային նոր ենթակառուցվածքներ, որոնք Չինաստանը պետք է կապեին Եվրոպայի հետ։
2008 թ. տնտեսական ճգնաժամից հետո ԵՄ մի շարք երկրների, մասնավորապես արեւելաեվրոպական, որոնք դեռեւս դուրս չէին եկել տնտեսական ճգնաժամից, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը» ձեռնտու էր, վերջիններս կարողացան Չինաստանին ներկայացնել բիզնես ծրագրեր, որն էլ նպաստեց աշխարհագրության ընդլայնմանը։ «ԵՄ ղեկավարությունը հենց սկզբից թերահավատորեն է մոտեցել Չինաստանի նախաձեռնությանը։ Խոսքը չի վերաբերում առանձին երկրներին, օրինակ՝ Եվրոպական մի խումբ երկրների, որոնց հետ գործում է «16 + 1» ֆորմատը, որտեղ ընդգրկված են Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպաների որոշ երկրներ կամ վերջերս Չինաստանի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» շրջանակներում համագործակցելու համաձայնագիր ստորագրած Իտալիան եւ այլն։ Սակայն ԵՄ ղեկավարությունը որոշակի մտավախություններ ունի, նրանց թվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելով՝ ԵՄ—ում լոբբիստական խումբ կառաջանա, որը կսպասարկի չինական շահերը։ Միաժամանակ ԵՄ—ի եւ Չինաստանի միջեւ համաձայնություն կա, որով փորձելու են հատման կետեր գտնել Եվրամիության եւ չինական ներդրումային ծրագրերի միջեւ եւ համագործակցել»,–մանրամասնեց Սահակյանը։
Դեռեւս 2016 թվականին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել Իրանի եւ Չինաստանի միջեւ։ Դրանից հետո Չինաստանն ակտիվացրել է իր ներդրումային քաղաքականությունը, թեեւ երկու երկրների հարաբերությունները մինչ այդ էլ զարգացած էին։ Չինացիները մեծ հետաքրքրություն ունեն գազի եւ նավթամթերքի հանդեպ, իսկ Իրանը վերահսկում է Պարսից ծոցը, այդ մասով է անցնում Մերձավոր Արեւելքից Չինաստան ներկրվող էներգակիրների մեծ մասը։ Զրուցակիցս նշեց, որ 2016—18թթ. չինական ընկերությունների կողմից միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներ են արվել, բայց իրավիճակը սրվեց 2018թ. մայիսին, երբ ԱՄՆ—ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից, արդեն օգոստոսին որոշակի պատժամիջոցներ դրվեցին Իրանի վրա, իսկ նոյեմբերին մտցված պատժամիջոցները վեց ամիս ժամանակ տվեցին Պեկինին, որ դադարեցնի Իրանից ներկրել նավթ, եթե ոչ, ապա այդ երկրից նավթ ներկրող չինական ընկերությունների դեմ էլ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
25-04-2019
Աղբյուրը՝ http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20190425_5&flag=am
Leave a Reply