China-Eurasia News Ticker

Շնորհավորական ուղերձ` Կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի միջազգային գիտաաժողովի կազմակերպիչներին

Ձերդ գերազանցություն, հարգելի պարոն դեսպան Ֆան Յոն,

Հարգե՛լի տնօրեն Սահակյան,

Հարգե՛լի գիտնականներ, սիրելի՛ ընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ բոլորին Պեկինից։ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ միջազգային գիտաժողովի բացման կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ նշել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման 100-ամյակը: Շանհայի համագործակցության կազմակերպության չինական «Բարիդրացիականության, բարեկամության և համագործակցության կոմիտեն» (ՇՀԿ, ԲԲՀԿ), որպես <<Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի>> սերտ գործընկեր՝ մեծ նշանակություն է տալիս այս գիտաժողովին և ակտիվորեն աջակցում է դրան:

Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի պարոն դեսպան Ֆան Յոնի հրաշալի ելույթը և լիովին համաձայն եմ կատարված խորը վերլուծության հետ. Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության նախնական առաքելության և չինական առանձնահատկություններով սոցիալիզմի մեծ առավելություններին, հատկապես միահամուռ ուժերով հասարակության միասնական բարեկեցության կառուցելու գաղափարների հետ՝ մեծ կարևորություն տալով ողջ մարդկության համար առաջընթացի հասնելու հարցում: Չինաստանը իսկապես ճանաչելու համար անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության գաղափարախոսությունը, նրա ​ 100-ամյա պատմությունը և կիրառական տրամաբանությունը: Ես՝ անձամբ, հասկանում եմ այս հանդիպման կարևորությունը և կառանձնացնեմ հետևյալ երեք կետերը.

Նախ. գիտականորեն կարևոր է ուսումնասիրել 1.4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ երկրի նախադեպը չունեցող զարգացման ուղին։ Հուլիսի 1-ի տոնակատարության ժամանակ Չինաստանի Նախագահը և Կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղարը՝ Սի Ծինփինը, հայտարարեց, որ Չինաստանը հասել է իր պայքարի առաջին 100-ամյա նպատակին, բոլոր առումներով կառուցել է բարեկեցիկ հասարակություն,  լուծել է աղքատության խնդիրը: Կարևոր է նշել, որ Չինաստանում 770 միլիոն մարդ դուրս է եկել աղքատությունից և հաջողությամբ հասել է երկարաժամկետ տնտեսական կայունության։ Չինաստանի արդիականացումը չունի այնպիսի փորձ, որը կարող է կրկնօրինակվել աշխարհի զարգացման պատմության մեջ, այդ բացը լրացնելու համար պետք է ուշադրություն դարձնել ակադեմիական հետազոտություններին:

Երկրորդ, տեսական հետազոտության դիրքից և սոցիալական զարգացման տեսանկյունից Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 100-ամյա պատմությունը գործնական նշանակություն ունի։ Ինչպե՞ս օբյեկտիվ գնահատել Չինաստանի և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության զարգացումը, ինչպե՞ս հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից և գաղափարական նախապայմաններից, ինչպե՞ս հրաժարվել փաստերի խեղաթյուրումից ու ապատեղեկատվության տարածումից՝ կանգնեցնելով դրանց սպառումը «միջազգային շուկայում»։ Նպատակահարմար է ստեղծել միասնական միջազգային հասարակություն՝ համավարակի, աղքատության, անհավասարության ու ռասայական խտրականության ու բնական աղետների դեմ միասնական պայքար մղելու համար։

Պարոն Սահակյանի, և նրա գործընկերների խորը գիտելիքները և հիմնարար հետազոտությունները  բարձր են գնահատվում ակադեմիական հանրության կողմից  և կարևոր դեր են խաղում  Չինաստանի զարգացման վերաբերյալ միջազգային հանրության գիտական, օբյեկտիվ և անկողմնակալ ընկալման ու հետազոտման գործում, ինչպես նաև Չինաստանի հետ համագործակցության պլանավորման գործում: Թո՛ղ որ գիտնականների և փորձագետների ուսումնասիրությունները, ինչպես անմար կրակ լուսավորեն մեր ճանապարհը, ապահովելով մեր առաջընթացը և ուժ հաղորդելով մեզ՝ որոնելու ճշմարտությունը։

Երրորդ, կարևոր նախապայմանը հանդիսանում է պարտադրանքի և ստիպելու քաղաքականության բացառումը։ Եվ դրան հասնելու համար, կեղծ-բազմակողմանիության դեմ անհրաժեշտ է միասնական ջանքերով պայաքրել։

Արյան և կրակի փորձությունների միջով անցած Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունը բարձր է գնահատում խաղաղության արժեքը: Նախագահ Սի Ծինփինը երեկ կայացած մեծ համաժողովում ընգծեց, որ խաղաղությունը, ներդաշնակությունը և համերաշխությունն այն հասկացություններն են, որոնց չինացիները հակված են և ժառանգել են ավելի քան 5000 տարի առաջ: Չինաստանի ժողովրդի արյան մեջ չկա գեթ մեկ գեն, որը կառաջնորդի ներխուժման և տիրապետության հաստատմանն ուրիշների վրա: Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը մտահոգված է մարդկության ապագայով և ճակատագրով, ուստի ձեռք ձեռքի տված աշխատում է աշխարհի բոլոր առաջադեմ ուժերի հետ։ Չինաստանը միշտ եղել է, կա և կլինի համաշխարհային խաղաղության կերտողը, ուստի  իր ներդրումն է կատարում համաշխարհային զարգացման մեջ և հանդիսանում է միջազգային հանրության պաշտպանը:

Այս տարի լրանում է Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման 20 տարին: Մենք տեսնում ենք, որ «Շանհայի ոգու» ղեկավարությամբ  ՇՀԿ-ի երկրները և ավելի քան 3 միլիարդ մարդ միմյանց վստահում են հանուն փոխշահավետ համագործակցության, պահպանելով հավասարության սկզբունքը, իրականացնում են խորհրդակցություններ հավասարության սկզբունքով, հարգանքով են վերաբերվում մեկը մյուսից տարբերվող քաղաքակրթություններին, ձգտում են ընդհանուր զարգացման: ՇՀԿ, ԲԲՀԿ-ն պատրաստ է Ձեզ հետ միասին լիարժեք օգտագործել ժողովրդական դիվանագիտության առավելությունները, ընդլայնել և ամրապնդել մարդկանց միջև հաղորդակցության ուղիները, կիսվել Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության ընձեռած հնարավորություններով, ձգտել ստեղծել ավելի սերտ համայնք հանուն ՇՀԿ-ի ընդհանուր ապագայի։

Մաղթում եմ գիտաժողովին նշանակալի ձեռքբերումները, բոլոր մասնակիցներին՝ մեծ հաջողություններ:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

       Հարգանքով՝  Տիկին Ջըն Վեյ՝

                            ՇՀԿ, ԲԲՀԿ-ի գլխավոր քարտուղար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: