Մոնղոլների մասին…
Մոնղոլների մասին…
Չինաստանի հյուսիսային շրջաններում բնակվում են միլիոնավոր մոնղոլներ, որոնք առաջին հայացքից չեն տարբերվում չինացիներից: Բայց եթե մի վայրում եք գտնվում, որտեղ բազմաթիվ մոնղոլոիդ ռասսային պատկանող մարդիկ կան ու նրանց մեջ մոնղոլ կա, մոնղոլն իր ներկայության մասին ինքն իմաց կտա: Ի տարբերություն չինացիների, կորեացիների ու ճապոնացիների, էս մարդկանց վրա ոնց որ մի հատ ավել շարժիչ լինի դրված, տեղում հանգիստ չեն կարողանում նստել, շատ արագ են ու անհամբեր: Չինաստանում ապրող բազմաթիվ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ գալով մեծ քաղաքներ, փորձում են կոծկել, որ ազգային փոքրամասնության անդամ են ու իրենց ավելի չինացի են պահում քան չինացիները, իսկ մոնղոլները սիրում են պատմել իրենց քաջերից, սկսում են իրեցն հետաքրքիր, մոնղոլերեն երգեր երգել, իրենց ոլորուն տառերը ցույց տալ…Իմ ճանաչած մոնղոլ ուսանողների մեծ մասը սովորում է պատմության ֆակուլտետներում: Ուսումնասիրում են իրենց նախնիների պատմությունը, ցանկանում են հասկանալ, թե ինչպես իրենց նախնիներին հաջողվեց գրավել աշխարհի զգալի հատվածը… Հանդիպելով էս աննկուն ու էներգիայով լի մարդկանց` մոնղոլներին, հիմա եմ հասկանում պատճառը, թե ինչպես է պատահել, որ միայն նրանց է բազմաթիվ անգամներ հաջողվել հնազանդեցնել համառ ու իրենց ասածի չինացիներին: Դե էլ չեմ խոսում Չինգիզ խանի ստեղծած ահռելի տերության մասին…

…Հետաքրքական է նշել նաև, որ Չինաստանում ապրող մոնղոլները գրում են իրենց հին մոնղոլական հիմքը՝ (ույղուրական գրեր) գրերով, իսկ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում օգտագործում են կիրիլյան գրերը: ԽՍՀՄ-ը ստիպեց, որ ՄԺԿ-ն անցում կատարի կիրիլիցայի, իսկ չինացիներն էլ իրենց մոտ բնակվող մոնղոլների գրերը չփոխեցին , որ էս կողմի մոնղոլները չընկնեն ռուսական ազդեցության տակ: Ի դեպ նույնը արեցին նաև Չինաստանում բնակվող ղազախների դեպքում, նրանց չթողնեցին անցում կատարել կիրիլյան գրերի, առաջարկեցին շարունակել օգտագործել արաբական գիրը, այն դեպքում, երբ Կենտրոնական Ասիայի ղազախներն անցում կատարեցին կիրիլյան գրերին..
Մհեր Սահակյան

Leave a Reply