China-Eurasia News Ticker

Չինաստան-Սաուդյան Արաբիա քաղաքական և տնտեսական հարաբերությունները համապարփակ ռազմավարական համագործակցության համատեքստում

Չինաստանը կարևորում է Սաուդյան Արաբիայի հետ իր համապարփակ ռազմավարական համագործակցային հարաբերությունները, քանի որ վերջինս Մերձավոր Արևելքից նավթի համար մեկ մատակարարն է Չինաստանին: Արտերկրից ներկրվող հում նավթի յուրաքանչյուր վեց բարելից մեկը գալիս է Սաուդյան Արաբիայից: Քանի որ Չինաստանի ազգային անվտանգությունն ու միասնությունը հիմնականում կախված են «տնտեսական աճից/շարժիչից», եւ այս «շարժիչին» նավթ է հարկավոր՝ անխափան աշխատելու համար, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը կշարունակի կարեւոր մնալ Չինաստանի համար դեռ երկար տասնամյակներ։ Այդ իսկ պատճառով 2016 թվականի հունվարի 19-ին Սաուդյան Արաբիա կատարած իր պետական այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը հայտարարեցին Չինաստան-Սաուդյան Արաբիա համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման մասին, որի միջոցով Էր-Ռիադը փորձում է հավասարակշռել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Կողմերը նաև ՄԳՄՃ-ն համատեղ կառուցելու եւ զարգացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին, համաձայնության եկան էներգետիկ, կապի, գիտության, տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, մշակույթի եւ օդատիեզերական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ Չինաստանը դարձել է Սաուդյան Արաբիայում խոշոր ներդրումներ կատարող երկրներից մեկը: Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան սերտորեն համագործակցում են նաեւ «Մետաքսի թվային ճանապարհի» շրջանակներում։ Օրինակ՝ չինական նորագույն տեխնոլոգիաներ արտադրող կազմակերպությունների օգնությամբ Սաուդյան Արաբիան իրականացնում է իր կոչվող «Խելացի քաղաքի» կառուցումը:

Չինաստանը, խորացնելով իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, ստեղծելով փոխկապակցված տնտեսական կապեր, փորձում է ստանալ նաեւ Էր-Ռիադի աջակցությունը Սինծիանի հիմնահարցում: Արդյունքում ժամանակ առ ժամանակ այս երկրի ղեկավարությանը հայտարարում է, որ Սինծիանը Չինաստանի ներքին խնդիրն է, եւ որ այլ երկրներ միջամտելու իրավունք չունեն: Այս քայլով Չինաստանը փորձում է ցույց տալ, որ Արևմուտքի՝ իրեն հասցեագրված քննադատությունները Սինծիանի վերաբերյալ անհիմն են, քանի որ եթե մահմեդական Սաուդյան Արաբիան խնդիր չունի Չինաստանի գործողությունների հետ, ապա ինչո՞ւ պետք է քրիստոնյա երկրները միջամտեն:

Հեղինակի Մասին

Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:

Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝ https://www.fmprc.gov.cn/mfa_eng/topics_665678/xjpcxfh/202212/t20221209_10987704.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: