«Չինաստանի կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միության» երկրորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 4-ին
2023 թ. օգոստոսի 4-ին տեղի կունենա «Չինաստանի կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միության» երկրորդ հանդիպումը:
Մասնակցության և անդամակցության համար կարող եք գրել info@chinastan.org հասցեին:
Անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի երեքը նամակում հայտնել «Չինաստանի կրթական ծրագրերի շրջանավարտների հայկական միությանն» անդամակցելու մասին: Անհրաժեշ է նշել Չինաստանում ուսումնառության տեսակը՝ բակալավրիատ, մագիստրատուրա, դոկտորանտուրա, հետ-դոկտորոկան, կցել փաստը հաստատող փաստաթղթի պատճեն:
Պատասխան նամակով ձեզ կհայտնեն միջոցառման վայրը, կուղարկեն հրավերք, որը կապահովի ձեր մուտքը և մասնակցությունը հանդիպմանը:
Հիշեցնե՛նք, որ հիմնադիր հանդիպումը տեղի էր ունեցել ս.թ. հունիսի 23-ին:

Leave a Reply