Սուանվու լիճ
Սուանվու լիճը չինարեն՝ 玄武湖, փինյինը՝ Xuánwǔ hú գտնվում է Չինաստանի հարավային մայրաքաղաքում՝ Նանջինգում:


Այն շրջապատված է դեռևս Մինգերի դինաստիայի ժամանակաշրջանում կառուցված պարիսպով:





Սուանվու լիճը բաղկացած է կամուրջներով իրար միացված փոքրիկ լճակներից և բազմատեսակ այգիներից, որտեղ տեղացիները սիրում են զբոսնել, լողալ դևերին նմանեցված նավակներով, երկնքում պարացնել թռչող օձ, խմբակներով երգել ու պարել: Այստեղ կարելի է լսել դեռևս 50-60- ական թթ. Խորհրդային Միությունում չինարեն թարգմանված հայտնի երգեր , որոնք սիրում են կատարել տարիքով մեծ մարդիկ: Լճի կանաչապատ տարածքները երիտասարդ ընտանիքների սիրելի վայրերն են, այստեղ նրանք խաղում են երեխաների հետ, մարզանք անում, հեծանիվ քշում:




Լճի հյուսիսային մասում է գտնվում Բուդդայական տաճարն իրեն հատուկ պագոդայով: Հետաքրքիր էներգետիկա է տիրում այստեղ, ոսկեձույլ աստվածներ, հնդկերեն լեզվով գրված բազմագույն դրոշակներ, յուրահատուկ երաժշտություն, հավատացյալ չինացիներ… Հետաքրքրական է, որ ամեն աստծու առջև շարված են թարմ մրգեր, քաղցրավենիք և այլ երկրային բարիքներ:



Լճի տարածքում իր ուրույն տեղն ունի նաև վարդերի այգին, որը հատկապես գեղեցիկ է աշնանը, երբ հազարավոր վարդերը բացվում են և տարածում իրենց բուրմունքը: Սուանվու լճում կարելի է հետաքրքիր ժամանկ անց կացնել տարվա բոլոր եղանակներին:






Leave a Reply