China-Eurasia News Ticker

Սուն Յաթ-Սենի դամբարան, Sun Yat-sen Mausoleum,

Չինաստանի Հանրապետության հիմնադիր, մեծ հեղափոխական Սուն Յաթ-Սենի ( 1866 -1925) դամբարանը գտնվում է ՉԺՀ Նանջինգ քաղաքում:

Դամբարանը կառուցվել է 1928թ.-ին, ճարտարապետ՝ Լու յանջի:

Հետաքրքիր շինություն է, կարծես խորհրդանշում է այն դժվար ուղին, որով անցել է մեծ հեղափոխականը մանչժուրական Չժին դինաստիային տապալելու գործում: Այնտեղ հասնելու համար պետք է գնալ Մանուշակագույն սար, որից հետո բարձրանալ բազմաթիվ աստիճաններով, որպեսզի հասնել այն բարձրությանը, որտեղ գտնվում է հեղափոխականի դամբարանը: Բարձունքում կանգնած է 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի Հեռավոր Արևելքի կարկառուն առաջնորդի մարմարե արձանը, որի մոտ են գալիս չինացիները խոնարհվում, ծաղիկ դնում: Մի պահ մտածեցի արժե արդյոք նմանատիպ դամբարաններ սարքել, չէ որ Սուն Յաթ-Սենն իրական կյանքում համեստ անձնավորություն է եղել ու այն եզակիներից մեկը, ով համաձայնեց հանուն Չինաստանի միասնության ու համերաշխության հրաժարվել իշխանությունից, բայց մյուս կողմից էլ մտածեցի, որ սա էլ իր ձևով հիշեցում է բոլոր ղեկավարներին, որ եթե խախտեն ժողովրդավարության պատգամներն ու բռակալություն հաստատեն, ապա կգտնվեն Սուն Յաթ-Սենի նման հեղափոխականներ, որոնք կկանգնեն ոտքի ու ժողովրդին կառաջանորդեն դեպի հաղթանակ ու ազատություն:

WP_000269WP_000291WP_000298
WP_000305WP_000338WP_000339WP_000332WP_000331WP_000336
WP_000340WP_000327

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: