Համեմատական. Մերձավոր Արևլք-Հեռավոր Արևելք
Մերձավոր արևելցու տարբերություններից մեկը հեռավոր արևելցու՝ մասնավորապես Չինաստան, Ճապոնիա, Կորեա կայանում է նրանում, որ հեռավոր արևելցիները ինչքան էլ իրարից դժգոհ լինեն ու կռված միշտ պահում են գործնական հարաբերությունները, չեն կտրում այն ճյուղը, որի վրա նստած են, իսկ Մերձավոր Արևելքի շատ երկրներում, երբ ցանկանում են գործընկերոջը կամ ուղղակի մեկին պատժել առաջին հերթին փորձում են կտրել վերջինիս սնուցող երակը, թեկուզ դրանից հենց իրենք էլ մեծապես տուժում են: Հասարակ մարդկանց այս մտածելակերպն արտացոլվում է նաև պետությունների արտաքին հարաբերություններում: Ճապոնիան ու Չինաստանն ինչքան էլ, որ լարված քաղաքական հարաբերություններ ունեն, երբեք չեն հրաժարվում հանուն քաղաքականի զոհել իրենց տնտեսական շահերը, նույնը կարելի է ասել Չինաստան-Հնդկաստան, Չինաստան-Ֆիլիպիններ, Ճապոնիա-Կորեայի Հանրապետություն, որոշ վերապահումներով ԿԺԺՀ-ԿՀ երկկողմանի հարաբերություններում: Մերձավոր Արևելքում փակ են ՀՀ-Թուրքիա, ՀՀ-ԱՀ, ԼՂՀ-ԱՀ, Թուրքիա-Սիրիա, Վրաստանն իր հերթին տնտեսական հարաբերություններ չունի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հետ, ԻԻՀ-ի լարված հարաբերությունները Իսրայել հետ և այլն… Այս ֆոնի վրա ակնհայտ է Հեռավոր Արևելքի երկրների թռիչքային զարգացումներն ու Մերձավոր Արևելքի երկրների հետընթացն ու տարածաշրջանի աղքատացումը… Կամ ՄԱ երկրների ղեկավարները կսկսեն կառուցել տնտեսական հարաբերությունները քաղաքականից անկախ կամ ՄԱ-ն իր բնական ռեսուրսներով մոտ ապագայում կդառնա աշխարհի աղքատ ու հետամնաց տարածաշրջաններից մեկը…
Leave a Reply