China-Eurasia News Ticker

Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողով

Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողով

Գիտաժողովի նպատակները
Չինական բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը:
Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների I-ին գիտաժողովընպատակ ունի միավորելու` Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին: Գիտաժողովի արդյունքում կապ կստեղծվի հայ ուսանողների ու հետազոտողների միջև, կկազմավորվի հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական միջոցառումներում կներկայացնի հայկական հետազոտությունները:

Գիտաժողովի մասնակցության պայմանները
Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Չինաստանում գիտական աշխատանք կատարող, սովորող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովը կանկացվի օնլայն տարբերակով, որպեսզի միավորի Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական հոդվածներ, մագիստրոսական, թեկնածուական թեզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխատանքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն: Աշխատանքների աբստրակտները պետք է լինեն 300-ից 1000 բառ: Յուրաքանչուր մասնակից հետազոտությունը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կունենա 10 րոպե: Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը` հայերենի համար` “Sylfaen”, անգլերենի և ռուսերենի համար` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1.5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Աշխատանքներն ուղարկել, ինչպես նաև հարցերի դեպքում գրել chinaarmenia@yahoo.com էլ. հասցեին: Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 22-ը: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Հաստատված մասնակիցները կտեղեկացվեն գիտաժողովի օնլայն ձևաչափի մանրամասներին: Գիտաժողովը կազմակերպում է Չինաստանում Հայկական ուսանողական միությունը:

89124cde7a3f3ae7dfb043ff08df458c254f4d123005801

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: