Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողով
Գիտաժողովի նպատակները
Չինական բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը:
2014թ.-ին տեղի ունեցավ Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների առաջին առցանց գիտաժողով, որի շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, կազմավորվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից
2015թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների երկորդ առցանց գիտաժողով , որը յուրահատուկ հարթակ տրամադրեց Չինաստանում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին՝ ներկայացնելու իրենց գիտական աշխատանքներն ու մտքերը, կապ հաստատեց նորեկների ու Չինաստանում արդեն երկար տարիներ գիտական աշխատանք կատարողների միջև:
2016թ. նոյեմբերի 27-ին տեղի կունենա արդեն ավանդական դարձած Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների երրորդ առցանց գիտաժողով, որը կշարունակի համախմբել Չինաստանում առկա գիտական միտքը, կապ կհաստատի փոռձառու հետազոտողների և ուսանողների միջև:
Գիտաժողովի մասնակցության պայմանները
Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Չինաստանում գիտական աշխատանք կատարող, սովորող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովը կանկացվի առցանց տարբերակով, որպեսզի միավորի Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական հոդվածներ, մագիստրոսական, թեկնածուական թեզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխատանքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն: Աշխատանքների աբստրակտները պետք է լինեն 300-ից 1000 բառ: Յուրաքանչուր մասնակից հետազոտությունը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կունենա 10 րոպե: Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը` հայերենի անգլերենի և ռուսերենի համար` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Նշել հեղինկաի անունը, ազգանունը, բուհը: Աշխատանքներն ուղարկել, ինչպես նաև հարցերի դեպքում գրել sahakyanmher@outlook.com էլ. հասցեին: Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 20-ը: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Պեկինի ժամանակով՝ 21:00։ Հաստատված մասնակիցները կտեղեկացվեն գիտաժողովի օնլայն ձևաչափի մանրամասներին: Գիտաժողովին որպես դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ գրելով contact@chinahay.com էլ. հասցեին
Leave a Reply