i

Չինաստանի Հայկական համայնքը կհամագործակցի Արմակադի հետ

2016թ. հոկտեմբերի 24-ին ք. Երևանում Չինաստանի և Հոնկոնգի Հայկական համայնքի (ՉինաՀայ) նախագահ Մհեր Սահակյանը հանդիպեց Արմակադի նախագահ Խաչիկ Գևորգյանի հետ:

Կողմերը քննարկեցին կրթական հարցերում համագործակցության խորացման, գիտական համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունները, ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցը Չինաստանում հասանելի դարձնելու հեռանկարը, ԱՐՄԱԿԱԴ-ի միջոցով ՉինաՀայի կրթական ոլորտում իրագործվող ծրագրերի լուսաբանումն ու Չինաստանում գործող հայ հետազոտողներին կրթաթոշակների, գիտաժողովների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

Չինաստանի Հայկական համայնքն անկախ կազմակերպություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, ցեղասպանության հիշատակման միջոցառումների կազմակերպումը, Արցախի համար կազմակերպված դրամահավաքը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների ամենամյա առցանց գիտաժողովը և այլն:

ԱՐՄԱԿԱԴ-ն օգնում է ուսանողներին ու գիտնականներին գտնել կրթական ու ակադեմիական համապատասխան ծրագրեր ամբողջ աշխարհում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s