2016թ. նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի (ԳՄ) հերթական նիստը:
Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հաշվետվություններ ներկայացվեցին Մհեր Սահակայանի Հայաստան գործուղման արդյունքում Սփյուռքի նախարարության, Նորավանք հիմնադրամի և Արմակադի հետ համատեղ ծրագրերի իրագործման շուրջ ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ: Մհեր Սահակյանը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Նորավանք հիմնադրամի տնօրեն և ՉինաՀայի խորհրդականների խորհրդի անդամ Գագիկ Հարությունյանի, Արմակադի նախագահ Խաչիկ Գևորգյանի, ՉինաՀայի Խորհրդականների խորհդրի անդամ Արմեն Արսլանյանի հետ հանդիպումներին վերաբերող մանրամասներ: Հենրի Արսլանյանը տեղեկացրեց դեկտեմբերին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի Չինաստանի Հայկական համայնքի Հոնկոնգի թևի ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպման մանրամասները: Վաչե Պետրոսյանն առաջարկեց համագործակցություն սկսել ԱՄՆ Բերկլի համալսարանի պրոֆեսոր Ստեփան Ասատուրյանի հետ: Գործադիր մարմնի անդամները ներկայացրեցին Չինաստանի տարբեր քաղաքներում ՉինաՀայի օրվա տոնակատարության շուրջ տարվող աշխատանքները:
Նիստի ընթացքում հաշվետվություն ներկայացվեց ամենամյա գիտաժողվի կազմակերպման շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկումներ ծավալվեցին նաև Ուսանողական միության Վիչաթի և Ֆեյսբուքյան խմբի աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ: Արաքս Ներսիսյանը ներկայացրեց ՉինաՀայի պաշտոնական կայքում կատարվող աշխատանքները:
Առաջարկություններով հանդես եկան Անահիտ Պարզյանը, Հենրի Արսլանյանը, Աստղիկ Պողոսյանը, Մհեր Սահակյանը, Վաչե Պետրոսյանը, Նարե Հարոյանը, Արաքս Ներսիսյանը: