Տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի 2017թ․ չորրորդ նիստը
2017թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ Չինաստանի Հայկական համայնքի (ՉինաՀայ) Գործադիր մարմնի ընթացիկ տարվա թվով չորրորդ նիստը: Քննարկվեցին Համայնքի նախաձեռնություններին և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Նիստի ընթացքում ներկայացվեց համայնքի կողմից կազմակերպված Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումների հաշվետվությունը։ Քննարվեց Գործադիր մարմնում նոր անդամների ընդգրկման հարցը, ՉինաՀայի խորհրդանիշներով հուշանվերների արտադրման հարցը, ՉինաՀայի կողմից կազմակերպվող Համայկական առցանց գիտաժողովի կազմակերչական խնդիրներին առնչվող հարցերը, ինչպես նաև մայիսին Հայկական պետականության վերականգնմանը նվիրված հավաքույթի կազմակերպչական հարցերը։ Նիստին մասնակցում էին Գործադիր մարմնի անդամները Նանջինգ, Շանհայ, Գուանգջոու, Շենժեն, Պեկին, Թիանջին քաղաքներից։
Leave a Reply