China-Eurasia News Ticker

Մհեր Սահակյանը հրավիրվել էր բանախոսելու Շանհայի համալսարանի «Չինաստան-Մերձավոր Արևելք» գիտաժողովում

 2017թ. հունիսին Շանհայում տեղի ունեցավ «Երրորդ Չինաստան-Մերձավոր Արևելք, Ասիայից դեպի Մերձավոր Արևելք․ Մերձավոր Արևելքի ասիականացման տնտեսական բաղադրիչները» գիտաժողովը: Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր նաև Մհեր Սահակյանը: Նա ներկայացրեց իր գիտական ուսումնասիրության արդյունքները՝ նվիրված Չինաստանի առնչություններին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ։ Հրավիրված բանախոսների թվում էին Մերձավոր Արևելքում Չինաստանի նախկին հատուկ պատվիրակ, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում դեսպան Վու Սիկը, Ալբերտա համալսարանի պրոֆեսոր Մոջթաբա Մահդավին, Չինաստանի Մերձավոր Արևելքի ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Յան Գուանը, Կենտրոնական Ասիան հետազոտողների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Կատերինե Պույոլը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Նարգիզ Նուրուլլահ-Խոջաևան և այլոք։  Գիտաժողովը կազմակերպվել էր
Շանհայ համալսարանի պրոֆեսորներ Գուո Չանչանի ու Թուգրուլ Կեսկինի կողմից։
Մհեր Սահակյանը Չինաստանի հայկական համայնքի նախագահն է։ Նրա միջազգային հարաբերությունների, արևելագիտության վերաբերյալ աշխատությունները տպագրվել կամ ներկայացվել  են Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում,  Չինաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում։ Չինաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ թեզը պաշտպանել է Չինաստանի Նանջինգի համալսարանում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: