Կարեն Վերանյանը խոսեց Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և հայ-չինական հարաբերությունների մասին՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում
2017թ․ դեկտեմբերի 18-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ Կարեն Վերանյանը խոսեց Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և հայ-չինական հարաբերությունների մասին։
Կարեն Վերանյանը ղեկավարում է «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնը։
Բանախոսը ներկայացրեց վերջին տարիների գլոբալացման համաշխարհային տնտեսական և քաղաքական միտումներն ու համաշխարհային կարգի զարգացման վրա դրանց ունեցած հետևանքները։ Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման համատեքստում հանգամանալիորեն վերլուծվեց Չինաստանի տնտեսական դերը նոր բազմաբևեռ աշխարհակարգում։ Ներկայացրեց նշյալ նախաձեռնության շրջանակներում Հայաստանի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության հարցերը և զարգացման հեռանկարները։
Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում: Կարեն Վերանյանը քննարկումների ակտիվ մասնակիցներին նվիրեց «Նորավանք» հիմնադրամի հրատարակչությունները։
Leave a Reply