China-Eurasia News Ticker

Վարդան Աթոյանը խոսեց «Չինաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանը» թեմայի շուրջ՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում

«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթաց 2017թ․ Դեկտեմբերի 15-20

2017թ․ դեկտեմբերի 18-ին  ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝  Վարդան Աթոյանը խոսեց «Չինաստանի արտաքին քաղաքականությունը և Հայաստանը» թեմայի շուրջ։

Բանախոսը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ է, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ, Շենսիի մանկավարժական համալսարանի (Shaanxi Normal University) Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հրավիրյալ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու (PhD)։

Վարդան Աթոյանն անդրադարձավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև վերջին տասնամյակներում ի հայտ եկած նոր միտումներին: Թեմայի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև հայ-չինական երկկողմանի բազմաոլորտ կապերին, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:

Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում: Վարդան Աթոյանն քննարկումների ակտիվ մասնակիցներին նվիրեց իր գրքերը

VA3փ

VA1

VA

VA6

 

VA5

 

Leave a comment