China-Eurasia News Ticker

Բենիամին Պողոսյանը խոսեց «Պարսից Ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքը որպես ՀՀ-ի՝ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու ռազմավարական հնարավորության մասին

2017թ․ դեկտեմբերի 19-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ Բենիամին Պողոսյանը  խոսեց Չինական «Պարսից Ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքը որպես ՀՀ-ի՝ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու ռազմավարական հնարավորություն մասին։

Բանախոսը հանդիսանում է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի գիտության գծով տեղակալը, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրենը։

Բենիամին Պողոսյանը հանգամանորեն ներկայացրեց «Պարսից Ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի նշանակությունն ու դրա շուրջ ընթացող բանակցությունները։ Կարևորեց այս միջանցքի միջոցով ՀՀ-ի՝ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու ռազմավարական հնարավորություն: Խոսեց՝ չինական և իրանական կողմերի հետ տվյալ ռազմավարության քննարկումների միջոցով ձեռք բերված  պայմանավորվածությունների մասին։

Քննարկմանը մասնակցում էին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ Դավիթ Մանասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան  Վահրամ Պետրոսյանը,  ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան Մհեր Սահակյանը, լրագրող, հեռուստամեկնաբան, diplomat.am-ի ղեկավար Նաիրի Հոխիկյանը, «Թվային Հայաստան» հիմնադրամի փորձագետ, Նանծինի համալսարանի դոկտորանտ, Անահիտ Պարզյանը, «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» դասընթացի ունկնդիրները։

Բենիամին Պողոսյանը, «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի երեք ամենակտիվ մասնակիցների համար, նվեր էր բերել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից հրատարակված՝ «Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական  մեծ բառարանը», որոնք Կազմակերպչական կոմիտեն կհանձնի առավել միավորներ հավաքած մասնակիցներին։

Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

BP1

 

 

 

 

 

BP2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: